Վիճակագրական աճպարարություն. 168 Ժամ

168.am-ը գրում է. 2018 թվականի հունվարի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։ Այսինքն՝ Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը – 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից: Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք +10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են»: Առաջին հայացքից Փաշինյանը հրապարակել է մի տվյալ, որը ոչ միայն դրական է, այլև պետք է անասելի ուրախություն պարգևի բոլորիս, և միայն մասնագիտական աչքն է նկատում, որ այս հրապարակումը ոչ այլ ինչ է, քան սովորական շարքային աճպարարություն: Այստեղ տեղեկատվությունը ներկայացվում է այնպիսի հնարամիտ փաթեթավորմամբ, որ սովորական ընթերցողի մոտ տպավորություն է առաջանում, թե Հայաստանում բնակչության թիվն ավելացել է, և քաղաքացին հազիվ թե հասկանա, թե ինչ մանիպուլյացիաներ են թաքնված առաջին հայացքից շատ դրական թվացող այս հրապարակման մեջ: Այն, որ 2018 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության բնակչության թվի նման ավելացում չի արձանագրվել, թվերով և փաստերով հնարավոր կլինի վերջնականապես ապացուցել միայն հունվար ամսվա վերջին, երբ Վիճակագրական կոմիտեն կհրապարակի 2018 թվականի 4-րդ եռամսյակի ժողովրդագրական ցուցանիշները, սակայն մինչ այդ կարող ենք ակնհայտ առանձնացնել աճպարարական այն հնարքներն ու ֆոկուսները, որոնք կիրառվել են գրառման մեջ, այդպիսով իշխանության համար ցանկալի թյուրըմբռնում առաջացնելով ընթերցողների շրջանում: Առաջին ֆոկուսը, որ կիրառվել է հրապարակման մեջ, վերաբերում է ժամանակահատվածի ընտրությանը: 2018 թվականի համար Փաշինյանը հրապարակում է 359 օրվա ցուցանիշ (հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ը), և դա համեմատում 2017 թվականի ամբողջ տարվա ցուցանիշի հետ: Ընդ որում, հունվարի 1-ին արված հրապարակման մեջ բացակայում են դեկտեմբերի 25-30-ն ընկած ժամանակահատվածի մասին տվյալները: Կհարցնեք՝ ինչո՞ւ, որովհետև հենց այդ ժամանակահատվածում են Ամանորն արտասահմանում անցկացնող մեր հայրենակիցները մեկնում արտերկիր, և վերադառնում են արդեն հունվարի առաջին տասնօրյակում: Այսինքն, 2018 թվականի համար հրապարակված տվյալն իր մեջ ներառում է տարեսկզբին արտերկրում Ամանորը նշելուց հետո Հայաստան վերադարձածների թիվը: Սակայն այն մարդիկ, ովքեր դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում մեկնել են արտերկրում Ամանորը նշելու, շատ հմուտ կերպով դուրս են մնացել այս վիճակագրությունից: Միաժամանակ անհասկանալի է, թե որտեղի՞ց է վարչապետը հայթայթել 259 օրվա վիճակագրությունը։ Դժվար թե Վիճակագրական կոմիտեն նման ցուցանիշ հաշվարկի, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Փաշինյանի հրապարակման ոչ պրոֆեսիոնալ և սիրողական մոտեցումը: Երկրորդ ֆոկուսը, որ Փաշինյանի կողմից կիրառվում է հրապարակման մեջ, դա մեկնածների և ժամանածների ընդհանուր թվի չնշելն է, այլ նշվում է միայն դրանց տարբերությունը, և իրավիճակը առավել լավ գնահատելու համար պետք է ունենալ զուտ թվերը, այսինքն՝ թե ինչով է պայմանավորված նման արդյունքը՝ մեկնումների թվի նվազմա՞մբ, թե՞ ժամանումների ավելացմամբ: Քանի որ բազմիցս խոսվեց այն մասին, որ այս տարի մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնածների թիվն ավելի քիչ է, ինչը ոչ թե պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ, ինչպես սիրում է նշել հեղափոխական իշխանությունը, այլ Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրներով, և այստեղ կառավարությունը որևէ լումա չունի, պարզապես մարդիկ սպասում են՝ Ռուսաստանում վիճակը կայունանա, և հետո մեկնեն: Հաջորդ և ըստ էության ամենաքողարկված ֆոկուսն այն է, որ փորձ է արվում միայն միգրացիայի միջոցով բնակչության աճի տեսլական ստեղծել:Վիճակագրության մեջ բնակչության աճը բաղկացած է 2 բաղադրիչից, դրանք են՝ բնական աճը, այսինքն՝ ծնվածների և մահացածների թվի տարբերությունը, և միգրացիան, նույն ինքը՝ մեկնածների և ժամանածների թվի տարբերությունը: Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2018 թվականի 9 ամիսների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 3.5 հազար մարդով: Ինչ վերաբերում է միգրացիային, ապա պատկերն ավելի վատ տեսք ունի, քանի որ հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան մուտք են գործել 1 483 500 ՀՀ փաստաթղթեր ունեցող անձինք և Հայաստանից դուրս է եկել 1 525 682 անձ։ Բացասական հաշվեկշիռը՝ -42182 մարդ։ Այսինքն, այդքանով ավելի շատ մարդիկ են մեկնել, քան վերադարձել, ինչը նշանակում է, որ հունվար-սեպտեմբերի կտրվածքով ունենք արտագաղթ։ Այստեղ պետք է ևս մեկ անգամ շեշտենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ փաստաթղթեր ունեցող անձանց, քանի որ վերջին շրջանում տարբեր հրապարակումների համաձայն՝ 2018 թվականին Հայաստան ժամանած հնդիկների քանակը մոտ է 30 հազարին, և հուսով ենք, որ վարչապետը հույսը չի դրել այս հնդկական գործոնի վրա: Եվ ամենավերջում իրականացված ֆոկուսն ավելի հավատալի դարձնելու համար Նիկոլ Փաշինյանը նշում է՝ «Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք +10 հազարով»: Հետաքրքիր է իմանալ, ովքե՞ր են այդ փորձագետները, որ նման կանխատեսումներ են արել, և ինչո՞ւ են այդ կանխատեսումները միայն վարչապետին հասանելի եղել, որովհետև տարբեր հրապարակումներում դեռ սեպտեմբեր ամսվա արդյունքներով մասնագետները մատնանշում էին, որ չկա ներգաղթ, այլ ընդամենն առկա է արտագաղթի տեմպի նվազում: Այս ֆոկուսներից հետո հիշում եմ մի հին անեկդոտ վիճակագրության մասին, որն ասում էր՝ «Վիճակագրությունը ցույց է տալիս ոչ թե այն, ինչ կա իրականում, այլ այն՝ ինչ պետք է պատվիրատուին»: Այս անեկդոտի հնարավորությունը լուրջ ընդունած պատվիրատուն, սակայն, պետք է լավ հասկանա, որ դա ընդամենը անեկդոտ է, Գալուստ Գրիգորիչի ասած՝ շուլուխ, և իրականում վիճակագրությունը ճշգրիտ գիտություն է, և ոչ թե՝ սեփական PR-ի համար օգտագործվող փոփոխական գործիք:

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am