Պողոս առաքյալը նման դարձվածք չունի. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը անդրադարձել է երեկ ԱԺ նիստին «Իմ քայլի» պատգամավոր Գոռ Գևորգյանի կողմից հնչեցված աստվածաշնչյան գրաբար մեջբերմանը։ Վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «ՎԵՐՋԱՊԵՍ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՀ ԱԺ ՀՆՉԵՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ, ՍԱԿԱՅՆ... Մեծ ուրախություն էր ինձ համար, որ վերջապես նորաստեղծ ԱԺ ընտրյալի խոսքն սկսում էր Ավետարանական մի հատվածով՝ բավական չէր, այն էլ գրաբար։ Հիացումով լսելուց հետո, չկարողացա առաջին մեկ պահից հասկանալ, արդյո՞ք ճիշտ էին ունկեր լսել ասվածը, թե թյուրիմացություն էր։ Քանզի հնչում էին խոսքեր, որոնք անմիջապես վերաբերվում էին մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, որոնք շարադրված էին նախ ՄԱՏԹԵՈՍ 16.19 համարի «Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լերանը ասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի»: ԳՐԱԲԱՐՈՎ. «Եւ Յիսուս ասէ ցնոսա. «Ամէն ասե՛մ ձեզ, եթէ ունիցիք հաւատս քան զհա՛տ մանանխոյ, ասասջիք լերինս այսմիկ՝ փոխեա՛ց աստի անդր, եւ փոխեսցի՛. եւ ո՛չինչ անհնարին լիցի ձեզ»։ Եվ նմանատիպ հատված կա Մարկոս Ավետարանի 11.23 համարում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի` ել և ծովն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարվի: ԳՐԱԲԱՐ. «Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Եթէ ունիցիք զհաւատսն Աստուծոյ, 23 ամէն ասեմ ձեզ, որոք ասիցէ լերինս այսմիկ՝ բարձի՛ր եւ անկի՛ր ի ծով, եւ ո՛չ երկմտիցէ ի սրտի իւրում, այլ հաւատայցէ թէ զոր ասէն լինի, եղիցի՛ նմա զոր ինչ եւ ասիցէ»: Որքան էլ վստահ էի, որ Պողոս առաքյալը նման դարձվածք չունի ասած, այնուամենայնիվ փորձեցի մանրակրկիտ նորից վերընթերցել մեծ առաքյալի թղթերը։ Չնայած որ փորձս ապարդյուն էր, սակայն մտածեցի մեր հարգարժան նորընտիր ԱԺ-ական մեծարգո Տիար Պատգամավորը, թերևս ինչ որ տեղ մի բան գտած լինի, որ ուշադրությունիցս վրիպել է, սակայն այդպես էլ մնաց անհնարին Պողոս առաքյալի գրություններում  նման դարձվածքի հանդիպումը։ Ակամայից մտածեցի, լավ է որ վերջապես աթեիստ նախարարների կողքին ունենք թեիստ պատգամավորներ, սակայն աղաչում եմ արեք ամենայն ինչ, որ շփոթություն չառաջանա խեղճ ածուի մոտ։ Խնդրում եմ ձեր ներողամտությունը, եթե ինչ որ բան այնպես չէ...»,-գրել է նա։

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am