Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Աշոտյան

Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող և սպասարկող "Հայկական ժամանակը" մի հոդված է հրապարակել, որտեղ փորձել է արդարացնել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի ղեկավարած համաշխարհային համբավ և հեղինակություն ունեցող շախմատի դպրոցի աշխատանքները կաթվածահար անելու փաստը: Պաշտոնական քարոզչամեքենան, մոռանալով որ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը նախևառաջ օլիմպիական չեմպիոններ են, մեր երկրին համբավ ու պատիվ բերած մարդիկ, երիտասարդ ու շնորհալի մեր շախմատիստներին իրենց գիտելիքը փոխանցող մարզիչներ, փորձել է նաև քաղաքականցնել հարցը, շեշտելով Սերժ Սարգսյանի հետ իրենց քավոր-սանիկական հարաբերությունների փաստը: Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն, հատկապես, երբ կառավարությունը և Ազգային ժողովը ողողել են հանրությանը տեսանելի ոչ մի արժանիք չունեցող, բայց վարչապետի մերձավոր շրջանակի մարդկանցով: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը օլիմպիական և աշխարհի չեմպիոն են դարձել սեփական տաղանդի, ոչ թե բարեկամական կապի միջոցով: Պաշտոնական քարոզչամեքենան նաև փորձել էր սենսացիա մատուցել շախմատի դպրոցի մարզիչների աշխատավարձը (400-500 հազար դրամ)՝ անվանելով այդ աշխատավարձը հսկայական: Իհարկե, մեր երկրի քաղաքացիների համար դա մեծ գումար է, և լավ կլինի, որ բոլոր մարզաձևերից ապագա չեմպիոններ պատրաստող մարզիչները նման աշխատավարձ ստանան: Բայց փողի պակասով հիմնավորել նման ունիկալ դպրոցի ապագան հարցականի տակ դնելու փաստը առնվազն բարոյական չէ: Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է: Օրինակ՝ օրերս Ազգային Ժողովի որոշմամբ մշտական հանձնաժողովների թիվն ավելացավ երկուսով՝ դարձնելով 11: Ակնհայտ է, որ կարելի էր ընդամենը բավարարվել քաղաքական որոշմամբ և առանց թիվ ավելացնելու 2 հանձնաժողով տալ ԲՀԿ-ին, մեկն էլ՝ ԼՀԿ: Այդ որոշման ֆինանսական գինը, որ վճարելու է Հայաստանի քաղաքացին իր գրպանից մեկ հանձնաժողովի համար մոտավորապես կազմում է՝ 4 փորձագետ՝ միջինը 200 000 դր. աշխատավարձ = 800 000 գործավար և վարորդ՝ միջինը 150 000 դր. աշխատավարձ = 300 000 դրամ Աշխատավարձի հավելում (նախագահ+տեղակալ)՝ միջինը 200 000 դրամ Վառելիք, տրանսպորտային միջոց և այլն (նախագահ+տեղակալ)՝ միջինը 250 000 դրամ: Այսպիսով, մեկ հավելյալ հանձնաժողովի ամսական ծախսը միջինը կազմելու է մոտ 1 550 000 դրամ, երկուսինը՝ 3 100 000 դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ շուրջ 35 000 000 դրամ: Այս գումարով հաստատ կարելի է համաշխարհային հռչակ ունեցող ոչ թե մեկ, այլ երկու դպրոց պահել, որոնք մեր երկրի համար շատ ավելի մեծ հեռանկար ու համբավ կբերեին, քան Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված ու ոչ մի այլ բանով աչքի չընկած մարդկանց պետական բյուջեից բավարարելը: Գրել է Արմեն Աշոտյանը

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am