Թուլացվում է Հայկական բանակը. չորս գեներալ-գնդապետներից երեքի դեմ գործ է հարուցվել

Հեղափոխությունները աշխարհի որ երկրում էլ լինեն, բերում են անկայունություն և խժդժություններ: Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած անձինք գրեթե բոլոր դեպքերում հեռացել են իրենց իսկ հայտարարած սկզբունքներից, և դառնում են այն, ինչի դեմ պայքարում էին: Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած գործիչները իրենց իշխանության ամրապնդման և երկար տարիներ իշխանության ղեկը իրենց ձեռքում պահելու համար չեզոքացնում են բոլոր այն գործիչներին, որոնք կարող են խառնել իրենց խաղաքարտերը: Հեղափոխական ճանապարհով անցած բոլոր երկրներում առաջին հերթին թիրախավորվում են  բարձրաստիճան զինվորականները: Այդպես եղավ 1930-ականներին ԽՍՀՄ-ում, երբ իրեն ժողովուրդների հայր համարող Իոսիֆ Ստալինը ցանկանում էր ամրապնդել իր իշխանությունը: Նա աքսորավայրերով, գնդակահարություններով չեզոքացրեց բարձրաստիճան զինվորականներից ակնալվող սպառնալիքը: Ստալինը գլխատեց ամբողջ ռուսական բանակը և գրեթե անլուծելի խնդրի առաջ կանգնեց, երբ նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Պատերազմի առաջին տարիներին ԽՍՀՄ պարտության կարևոր պատճառներցի մեկը հենց բարձրաստիճան զինվորականներին բանակի շարքերից հեռացնելն էր: Ստալինը սա հասկացավ և շատ գեներալների վերադարձրեց աքսորից: Գրեթե նույն իրավիճակն էր ստեղծվել Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: Հեղափոխության առաջնորդ Խոմենին գլխատեց իրանական բանակի վերնախավը: Բարձրաստիճան և պրոֆեսիոնալ զինվորականների բացակայության պատճառով Իրանը գրեթե տանուլ էր տալիս Իրանիրաքյան պատերազմը: Եվ ահա, մեր օրեր, Հայաստան: Հեղափոխական ճանապարհով իշխանության է գալիս Նիկոլ Փաշինյանը ու անցնում Ստալինի ու Խոմենիի տրորած ճանապարհով՝ չունենալով նրանց երկրների լայն հնարավորությունները: Եթե Ստալինն ու Խոմենին կարող էին որոշ տարածքներ և բնակչություն կորցնել ու պահպանել իրենց պետականությունը, ապա Հայաստանը չունի դրա հնարավորությունը։ Փաշինյանը, իշխանության գալուն պես, փորձում է չեզոքացնել Հայկական բանակի բարձրաստիճան զինվորականներին: Հայաստանում կա  չորս գեներալ-գնդապետ, ովքեր անցել են Արցախի պատերազմի բովով, բարձրագույն զինվորական կրթություն  ստացած ռազմական գործիչներ են: Նրանք են Միքայել Հարությունյանը (1994-2007 թթ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2007-2008 թթ պաշտպանության նախարար), Սեյրան Օհանյանը (2007-2008 թթ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2008-2016 թթ ՀՀ պաշտպանության նախարար), Յուրի Խաչատուրովը (2008-2016 թթ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ) և Մովսես Հակոբյանը: Փաշինյանի իշխանության գալուց հետո չորս գեներալ-գնդապետներից երեքի նկատմամբ գործեր են հարուցվել, և նրանք ամեն պահի կարող են հայտնվել ճաղերի հետևում:  Ճաղերի հետևում կարող է հայտնվել նաև Մովսես Հակոբյանը, քանի որ ժամանակին Փաշինյանը հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի 1-ին զորք է բերվել Արցախից, իսկ ՊԲ հրամանատարը այդ տարիներին հենց Մովսես Հակոբյանն էր: Հայաստանը պատերազմող երկիր է, և Փաշինյանը պարզապես իրավուքն չունի «գլխատել» հայկական զինվորականությանը, եթե իհարկե իր նպատակը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն է: Ի վերջո, նա պետք է սթափվի և չփորձի քինախնդրությամբ մոտենալ նման հարցերի: politik.am Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am