Արշակ Սադոյանն առաջարկ ունի Նիկոլ Փաշինյանին

Առաջարկ Հարգելի պարոն Փաշինյան, հարգելի Կառավարության անդամներ Նախընտրական այս քարոզարշավի ընթացքն էլ ցույց տվեց, որ այսօր էլ դեռ շատ քաղաքական  գործիչներ չեն կարողանում պատկերացնել թե ինչ արմատական փոփոխություններ են կատարվել աշխարհում, թե հեռահաղորդակցման աննախադեպ զարգացման  այս 21-րդ դարում ինչ նոր, լայն հնարավորություններ կան, որ մեծ սփյուռք և ինքնիշխան պետություն ունեցող ժաղովուրդները իմի բերելով իրենց գումարային ներուժը կարողանան աշխարհով մեկ ձևավորել նպատակային գործունեության ունակ,  համազգային, հեռակառավարվող հզոր կառույցներ: Եվ այսօր, երբ դաժան փորձության, ժողովրդագրական ծավալուն տեղաշարժերի պատճառով Սփյուռքում բնակվող մեր ազգակիցների քանակը մոտ` երեք անգամ ավել է դարձել  քան Հայաստանում` չհասկանալ, չօգտվել այդ հնարավորություններից կարծում ենք առնվազն անթույլատրելի է: Այն որ անցյալի ոգով դաստիրակված և առաջին հերթին անձնական շահերով ղեկավարվող նախկին իշխանությունը`չնայած մեր բոլոր փորձերին այդ ուղղությամբ քայլեր չէին ձեռնարկում հասկանալի էր: Եվ բնական է սպասում էինք, որ սիրո, համերաշխության, հաստատակամության ոգով հաջողության հասած այս թավշյա հեղափոխությունը պետք է իր շարունակությունը ունենար նաև Սփյուռքի հետ կապված հարցերում: Պետք է վերջապես մայր Հայրենիքը իր կազմակերպչական լծակներն օգտագործելով կարողանար պայմաններ ստեղծել, որ և արդիականացվեին համազգային գործող կառույցները, և միավորելով նրանց մեկ ամբողջության մեջ աշխարհով մեկ ձևավորել մեր միաձույլ հզոր Հայ Ազգ կազմակերպությունը`իր մայրաքաղաք Հայաստանով: Մեզ համար որոշ չափով հասկանալի էր նաև այն, որ անցումային շրջանում նոր իշխանությունների ուշադրությունը հիմականում կենտրոնացած պետք է լիներ  ներքաղաքական խնդիրների վրա և բեկումը սպասում էինք արտահերթ ընտրությունների ընթացքում: Ցավոք ինչպես նախընտրական ծրագրերում, այնպես էլ քարոզարշավի մասնակիցների  ելույթներից այդպես էլ չերևաց թե ընտրութուններին մասնակցող ուժերը`բացի հայրենադարձության կազմակերպման անորոշ փորձերից, ինչ այլ քայլեր են առաջիկայում նախատեսում ձեռնարկել: Հարգելի պարոն Փաշինյան, հարգելի կառավարության անդամներ դեռ մայիս ամսին Ազգային համագործակցություն հիմադրամի, Հանրային խորհրդի մեր աշխատանքային խմբի, մեզ հետ համագործակցող կազմակերպությունների անունից դիմել էինք Ձեզ առաջարկով ծանոթանալ Համագործակցության, փոխօգնության համազգային նոր, ժամանակակից կառույցի, նրա կարգավորման մարմինների, մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն տրամադրող ծառայությունների ձևավորման մեր ծրագրերի, մշակումների հետ: Ձեզ տեղեկացրել էինք նաև, որ հանրությանն էլ այդ ծրագրերի  մանրամասների ներկայացման, շահագռգիր բոլոր կողմերի դիտողություններն ու առաջարկները հաշվի առնելու նպատակով մեր կողմից ձևավորվորվել էր նաև armnational.am տեղեկատվական պորտալը իր Սոցիոլոգիական հարցումների, Քննարկումների կազմակերպման, համայնքներին, կազմակերպությունների և հեղինակավոր անձանց իրենց առանձին անհատական կայք էջերի տրամադրման բաժիններով: Քանի որ արտահերթ այս ընտրություններից հետո խանգարող լուրջ հանգամանքներ պետք է որ չլինեին՝ Խնդրի կարևորությունը, հրատապությունը հաշվի առնելով մենք որոշեցինք նորից դիմել Ձեզ խնդրանքով` եթե հնարավոր է ավելի մանրամասն ծանոթանալ մեր մշակումների հետ, քննել թե որ դրույթները օգտակար կլինի, որ ընդգրկվեն  նոր ձևավորվող կառավարության ծրագրում: Մասնավորապես մենք շատ կցանկանայինք, որ այդ ծրագրում  լիներ մոտովորապես հետևյալ բովանդակությամբ կետ՝ . Նկատի ունենալով, որ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները  մոտիկից ծանոթանալով այլ ժողովուրդների գործարար կարողությունների հետ կարող են իրենց սեփականն էլ ավելացնելով ստեղծել փոխլրացումներով հագեցած քաղաքակրթական լուրջ արժեքներ. . Ինչպես նաև այն, որ դարերի քննությանը դիմացած, ինքնատիպ մշակույթ ունեցող մեր ժողովուրդը այժմ բոլոր հնարավորությունները ունի ազգային իր առանձնահատկությունների պահպանմամբ, աշխարհով մեկ, ձևավորել ժամանակակից տեղեկացված, գիտելիքահենք,   ստեղծագործական բարձր կարողություններ ունեցող, հանրություն, և որպես միաձուլ ամբողջություն իր ուրույն տեղն ու դերը գրավել քաղաքակրթական արդի զարգացումներում. ՀՀ Կառավարությունը նախատեսում է առաջիկայում բոլոր նպաստավոր պայմանները ստեղծել, որ ձևավորվի համագործակցության, փոխօգնության սկզբունքով գործող, համազգային միավորող մի կառույց, որը  պայմաններ կստեղծի մեր ժողովդի բոլոր հատվածների համար հանդես գալ որպես մի ամբողջություն, կնպաստի, որ մեր հայրենակիցները ամենուր ապրեն ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով:   Անհրաժեշտ ենք համարում նաև Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ խնդրի վրա: Գաղտիք  չէ, որ Սփյուռքի մեր ազգակիցներից շատերի մոտ մինչ այժմ էլ այն մտայնությունն է իշխում, որ ՀՀ իշխանությունները առանց մտածելու դրսում գտնվողների հոգսերի, կարիքների մասին, միայն փորձում են իրենցից գումարներ շորթել: Ընտրություններից հետո, ոգևորության այս նոր ալիքը չկոտրելու, խիստ վտանգավոր այդ կարծիքից օր առաջ ազատվելու համար կարծում ենք օգտակար կլինի լայն հնչեղություն տալով, իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել քննարկումների շարք, առաջին հերթին Սփյուռքի մեր հայրենակիցներին  ներկայացնելու համար, թե նոր կառավարության աջակցությամբ համազգային խնդիրների լուծմանը, ազգակիցներին անհրաժեշտ ծառայությունների մատուցմանը նպաստող ինչ քայլեր պետք է առաջիկայում ձեռնարկվեն: Քանի որ համազգային նոր միաձույլ կառույցի կազմավորման  գործընթացը նպատակահարմար է ներկայացնել, որ իրականացվում է հասարակական նախաձեռնություն կարգով,  Ձեր համաձայնության դեպքում մենք կփորձենք Սփյուռքի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների հետ համագործակցելով արդեն հունվար ամսին, բարձր մակարդակով կազմակերպել այդ միջոցառումը: Կփորձենք զանգվածային լրատվամիջոցներով և անհատական ծանուցմամբ հնարավորինս մեծ թվով Սփյուռքի  համայնքների ներկայացուցիչների և հեղինակավոր անձանց նախապես տեղեկացնել` թե ինչ օրակարգով ինչ հարցեր են դրվելու քննարկման, որ այդ քննարկումները ամբողջությամբ հեռարձակվելու են համացանցով և որ տեսաձայնային կապի արդի միջոցների օգնությամբ նրանց համար նաև հեռակա կարգով մասնակցության պայմաններ են ստեղծվելու: Շրջադարձը շեշտելու համար կարծում ենք լավ կլինի, որ քննարկումները կազմակերպվեն  Բաղրամյան 26-ի կամ Կառավարության նիստերի դահլիճներից մեկում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների լայն մասնակցությամբ: Հիշեցման կարգով նորից ենք Ձեզ խնդրում ծանոթանալ նախկինում Ձեզ ուղղված մեր առաջարկության, Ազգային համագործակցություն հիմնադրամի գործունեության և իրագործման փուլում գտնվող որոշ ծառայությունների մատուցման հնարավորությունների մասին մեր մշակումների հետ: Հույս ունենք, որ այս անգամ գոնե պատասխանը կլինի: Հարգանքով` Ազգային Համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն ՀՀ Հանրային խորհրդի դեռ անդամ                       Արշակ Սադոյան

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am