Մի շարք դեսպաններ համապատասխան երկրներում ներկայացրել են ոչ թե ՀՀ շահերը, այլ ՌԴ-ի: Որպես օրինակ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը. ԱԺ նիստում նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դեսպանների նշանակմանը:
Բաբաջանյանի հայտարարությունը զայրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, ով տարիներ առաջ եղել է նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Նա հայտարարեց, որ Ա. Բաբաջանյանը շարադրում է նույն մեղադրանքները, ինչ հնչեցրել է Ադրբեջանը:
Դահլիճում բանավեճ սկսվեց ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների միջև: Նաիրա Զոհրաբյանը փորձում էր հանդարտեցնել Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև հասունացող վեճը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց դադարեցնել վեճը:
Շարունակելով իր ելույթը Արման Աբովյանը հայտարարեց, որ թույլ չի տալու որևէ մեկին առանց փաստերի մեղադրանքներ ուղղել Անդրանիկ Մանուկյանի հասցեին՝ ասելով, թե դեսպան Մանուկյանը բազմաթիվ անգամներ «վտանգել է իր կյանքը» հանուն ՀՀ շահերի:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը