«Հպա՞րտ, թե՞ գիտակից քաղաքացի»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հպա՞րտ, թե՞ գիտակից քաղաքացի: Հպարտ քաղաքացին դեմ է կոռուպցիային, քանի դեռ ինքը չի այդ կոռուպցիոները, դեմ է մենաշնորհին, եթե ինքը չունի մենաշնորհ, դեմ է թալանին, եթե ինքը մաս չունի այդ թալանից։ Հպարտ քաղաքացին դեմ է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակման, քանի դեռ նշանակվողն իր խնամին, ծանոթն ու բարեկամը չէ, հպարտ քաղաքացին դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին, ազգ-բանակ կոնցեպտին, 1000 դրամներին, քանի դեռ ինքը չէ դա իրագործողը, դեմ է կարմիր գծերին, տեսախցիկներին և արագաչափերին, քանի դեռ ինքը չի տնօրինում այդ գումարները։ Շարքը կարելի է շարունակել անվերջ . . . Մինչդեռ Գիտակից քաղաքացին գիտակցում է, որ կոռուպցիան, մենաշնորհը, թալանը, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը ունեն կործանարար ազդեցություն պետության և պետականության համար, գիտակցում է, որ կարմիր գծերը, արագաչափերը, տեսախցիկները անհրաժեշտ են պետության ներսում կարգ ու կանոնը պահպանելու համար, կուտակային կենսաթոշակային համակարգը և ազգ-բանակ կոնցեպտը անհրաժեշտ և կարևոր են պետության պաշտպանության, անվտանգության և սոցիալական քաղաքականության համար։ Հպարտ քաղաքացին կարևորում է «ժողովրդին», այսինքն իրեն, իսկ Գիտակից քաղաքացին՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆՈԻԹՅՈՒՆԸ, պետական և ազգային ինստիտուտները, և երբեք չի հակադրի դրանք՝ մեկը մյուսի հաշվին ամրացնելու, կարևորելու ու արժևորելու միջոցով։ Գիտակից քաղաքացին գիտակցում է իր կարծիքի կարևորությունն ու նշանակությունը, կարտահայտի իր կարծիքը տեղին և ըստ պահանջի, բայց երբեք չի վիճի մասնագետի և պրոֆեսիոնալի հետ, կլսի ու կսովորի, իսկ հպարտ քաղաքացու համար իր կարծիքը վերջին ճշմարտություն է, որը պետք է արտահայտել ամեն տեղ ու բոլոր իրավիճակներում՝ վիճելով, պնդելով, իսկ հարկ եղած դեպքում՝ հայհոյելով ու վիրավորելով դիմացինին։ ԵՍ ԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ, թեև հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և բնակվում ու աշատում եմ Հայաստանում»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am