«Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է պրոֆեսիոնալիզմի Նիկոլի չափանիշը». Նարինե Մկրտչյան

ամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այսօր ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Թրամփին: Անկեղծ ասած, Ներսիսյանի ազգանունն ինձ ոչինչ չէր հուշի, եթե պատահաբար չտեսնեի նրա լուսանկարը Թրամփի հետ: Հիշեցի անցյալ-գնացյալ մի պատմություն այդ մարդու հետ կապված: Շատ տարիներ առաջ Մեծ Բրիտանայի դեսպանատունն ինձ հրավիրեց մասնակցել լրագրողական մի մրցույթի, որը նախատեսում էր երկշաբաթյա վերապատրաստում և հանդիպումների շարք Լոնդոնում: Մրցույթի երկու փուլերն անցա, հասա վերջին՝ հարցազրույցի փուլին, որին որպես հարցազրույց անցկացնող հանձնաժողովի ՛՛դրսից անդամ՛՛ ընդգրկված էր նաև Վարուժան Ներսիսյանը, որն այդ ժամանակ կա՛մ ԱԳՆ-ում էր աշխատում, կամ ԱԺ-ում: Ինչևէ: Թեպետ մրցույթի մյուս մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվել էր հայերենով, ինձ հետ Ներսիսյանը սկսեց խոսել անգլերենով: Հանձնաժողովի մյուս անդամները 2-3 հարց տվեցին, իսկ Ներսիսյանը, հոնքերը կիտած, խիստ նայելով իմ կողմը, սկսեց հարցեր տալ քաղաքականությունից և վերջում հարցրեց՝ ՛՛Դուք քաղաքականությա՞մբ եք զբաղվում՛՛: Թեպետ դա ավելի շատ մեղադրանքի պես հնչեց, քան հարցի, բայց պատասխանս մոտավորապես հետևյալն էր՝ ես քաղաքական լրագրող եմ և իմ հոդվածների գնահատականները կարող են նաև քաղաքական բնույթ կրել: Մրցույթը չանցա, մերժման հիմնավորումն այս էր՝ բարձր որակավորման պատճառով վերապատրաստման կարիք չունեմ: Վարուժան Ներսիսյանը դեմ էր քվեարկել իմ թեկնածությանը՝ պնդելով, որ ես քաղաքականությամբ եմ զբաղվում: Նա ինձ անձամբ չէր ճանաչում, քվեարկելիս աձնական մոտիվներով չէ, որ առաջնորդվել էր. ակնհայտ էր, որ հանձնարարություն էր կատարում: Այդ մարդուն և նրա դեմքը ես կմոռանայի, եթե տարբեր միջոցառումների ժամանակ չտեսնեի ինձ ուղղված նրա ծակող հայացքը: Ես միշտ մտածել եմ, որ ոչ այնքան իշխանությունը, որքան ՀՀ իշխանության մեջ ներդրված ռուսական ազդեցության և ԿԳԲ-ի գործակալներն են, որ տարիներ շարունակ պայքարել են իմ և իմ նմանների դեմ: Եվ հիմա, երբ Նիկոլը հայտարարել է, թե դեսպանների պաշտոնում նշանակելու է միայն պրոֆեսիոնալ դիվանագետների, ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է պրոֆեսիոնալիզմի Նիկոլի չափանիշը՝ Հայաստանի շահերի՞ն ծառայելը, թե՞ տարիներ շարունակ այլ երկրների հատուկ ծառայություններին, որոնք վերահսկողության տակ են պահում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը: Հայաստանի ձախողման պատճառներից մեկը նաև դա է: Վարուժան Ներսիսյանին գործուղում եք ԱՄՆ, որ ի՞նչ անեք: Ո՞վ է, ի վերջո, ուղղորդում ՀՀ արտաքին հարաբերությունները:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am