Շմայսը՝ ԱՄՆ մեկնելու, նոր պատգամավորների «հարցերը լուծելու» և «օրենքի տառին համապատասխան, ավելի լավ ձևի» ապրելու մասին

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանն առավել հայտնի է Շմայս անունով, Հայաստանում է և չի պատրաստվում լքել հայրենիքը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Առաքել Մովսիսյանը: Թե ինչն է նման լուրերի տարածման պատճառը, նախկին պատգամավորը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Երևի շատ են սիրում, դրա համար»։ Անդրադառնալով պատճառաբանություններին, թե Մովսիսյանը Հայաստանում 1,5 մլն դոլարի վարկ ունի, որը փակելու համար վաճառքի էր հանել իրեն պատկանող շուկան և հարսանյաց սրահը, որոնք այդպես էլ չվաճառվեցին և չի բացառվում, որ ԱՄՆ է մեկնել հենց այդ վարկային պարտավորություններից խուսափելու համար, Մովսիսյանը նկատեց․ «Հայաստանում ո՞վ վարկ չունի, որ ես չունենամ։ Վարկի համար հո չե՞ն թողնում- գնում, վարկ ա, փակում ենք էլի, ի՞նչ ա եղել։ Մեր հայրենիքից լավ տե՞ղ։ Ես ոնց կամ՝ տենց կամ, ոչ մի բան էլ չի փոխվել, իմ առօրյա կյանքով ապրում եմ»,- ասաց Մովսիսիյանը՝ նշելով, որ ինքն այստեղից այլ տեղ գնալու խնդիր չունի և շարունակում է զբաղվել բիզնես գործունեությամբ։ Խոսելով օրեր առաջ հրապարակված տեսանյութի մասին, որտեղ նա ԱՄՆ-ի խաղատներից մեկում է, Մովսիսյանն ասաց․ «Նոր տարուն գնացել եմ (մեր տեղեկություններով՝ ամբողջ դեկտեմբեր ամիսը նա ԱՄՆ-ում է անցկացրել), խաղատունն ի՞նչ ա, որ չլինեմ, ամեն տեղ էլ լինում ա, ամբողջ Հայաստանն էլ Լաս Վեգասում ա լինում։ Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Էտի նախանցած տարվա նկարներն էին գցել, իսկ էդ նկարողներին էլ խորհուրդ կտայի մինչև վերջ նկարեին»,- նշեց նա, իսկ երբ խնդրեցինք մանրամասնել, թե ինչ նկատի ունի, Մովսիսյանը խոսքը փոխեց․ «Լավ, էտի անցանք, քուրիկ ջան»։ Մանրամասները՝ Lurer.com-ում:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am