Անգամ եթե Լենա Նազարյանի համար հատուկ աթոռ դնեն դահլիճի հակառակ կողմում...

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահությունը վերջապես համալրվեց տեղակալներով։ Քվեարկությամբ ընտրվեցին և Արարատ Միրզոյանի կողքը տեղավորվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Մեր աչքից չվրիպեց տեղակալների դասավորվածությունը․ Լենա Նազարյանը նստել էր Էդուարդ Շարմազանովի տեղը, ԱԺ նախագահի աջ կողմում, այլ ոչ թե ձախ, որտեղ նախորդ խորհրդարանում նստում էին կին փոխնախագահները։ Ալեն Սիմոնյանն էլ նստել էր Արփինեի տեղը։ Իսկ Վահե Էնֆիաջյանը զբաղեցրեց Միքայել Մելքումյանի աթոռը՝ տեղավորվելով Ալեն Սիմոնյանի կողքին։ Ակնհայտ էր, որ այս դասավորությունը որոշակի խորհուրդ ունի։ Նախ Շարմազանովը տարիներ շարունակ համարվել է ԱԺ նախագահի առաջին տեղակալը, և ԱԺ նախագահին հիմնականում նա է փոխարինել, մանավանդ՝ գործուղումների ժամանակ։ Լենա Նազարյանը, տեղավորվելով Շարմազանովի տեղը, միանգամից ֆիքսել է իր՝ առաջինի կարգավիճակը։ Բայց այստեղ կարևոր դեր է խաղացել նաև այն, որ նա, ըստ ամենայնի, չի ցանկանում նստել Արփինեի տեղում, որ նրան չասոցացնեն Արփինե Հովհաննիսյանի հետ, հատկապես, որ այս օրերին սոցցանցերում հաճախ են զուգահեռներ տանում այս երկու երիտասարդ կանանց միջեւ՝ նկատելով, որ Լենան փորձում է գրավել Արփինեի տեղը ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո, բայց չի «ձգում»։ Թեև հասկանալի է, որ անգամ եթե Լենա Նազարյանի համար հատուկ աթոռ դնեն դահլիճի հակառակ կողմում, նրան մշտապես համեմատելու են Արփինե Հովհաննիսյանի հետ։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am