Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է ներման գործընթացը հրապարակային դարձնել

ԱԺ նախկին խոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ներման ողջ գործընթացը հրապարակային դարձնելու օրենսդրական փոփոխության առաջարկով։ «Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային, այլ այն, որ ներման գործընթացի որոշակի փուլում տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։ 1. Գործընթացի սկզբնական եւ միջանկյալ փուլերում հրապարակայնությունը կարող է ազդել վերջնական որոշման կայացման անաչառության վրա , այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ներման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի վերջին փուլում, այսինքն՝ երբ նախագահը որոշում է ներում շնորհել կամ մերժել ներումը։ Ընդ որում՝ հրապարակայնեցնելով որ փուլում որ մարմինը ինչ որոշում է կայացրել։ Այս պարագայում մի կողմից որեւէ ճնշում չի կարող գործադրվել ներման գործընթացի մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ պահպանվում է գաղտնիությունը, մյուս կողմից էլ այդ անձինք կգործեն ավելի հաշվետու կերպով, քանի որ կիմանան, որ իրենց որոշման մասին ի վերջո հասարակությունը տեղեկանալու է։ 2. Սրա հետ մեկտեղ տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է սահմանել ընթացակարգեր ներման գործընթացի սկզբնական կամ միջանկյալ փուլերում նրանց դիրքորոշումը լսելի դարձնելու համար։ Օրինակ` սահմանվի ներման գործընթացի վերաբերյալ տուժողին իրազեկելու ընթացակարգեր` միեւնույն ժամանակ ամրագրելով, որ տուժողը քրեական պատասխանատվության ուժով չի կարող հրապարակել ներման մասին տեղեկատվություն մինչեւ վերջնական որոշման կայացումը՝ ամեն տեսակ ազդեցությունից խուսափելու համար։ Այս համատեքստում ավելորդ չի լինի պետության կողմից «հաշտեցնող արդարադատության» մեխանիզմների կիրառման հիմքեր ստեղծելը: Կարծում եմ՝ նման կարգավորումները կվերացնեին այն մտահոգությունները եւ հարցերը, որոնք այսքան բարձրաձայնվում են վերջին օրերին։ Հաշվի առնելով հարցի կարգավորման վերաբերյալ լայն հանրային պահանջը՝ ես պատրաստ եմ տրամադրել օրենքում փոփոխությունների ամբողջական նախագիծ այն պատգամավորներին, որոնք կցանկանան հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Հ.Գ. Ըստ էության ես այս առաջարկը արել եմ նաեւ նախկինում (բոլոր այն անձանց համար, որոնք զարմանում էին, թե ինչու եմ ես հիմա այս հարցին անդրադառնում)։ Հարցը այս պահին սրվեց ու դարձավ արդիական»,– ասվում է հրապարակման մեջ։։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am