«Իմ գործունեությունն արդեն Ֆեյսբուքում է». Խաչիկ Ասրյան

Պատվախնդի՛ր Հայեր Սկսած 1991 թվականի օգոստոսից մինչ օրս՝ շուրջ 27 տարի, Հայաստանում և Արցախում անձամբ ինքս կազմակերպել եմ շուրջ 2000 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակը եղել է մատաղ սերունդների շրջանում հայրենասիրական դաստիարակության քարոզչությունը, բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ անսասան հավատի և հայոց ավանդական սուրբ ընտանիքի արժեհամակարգերի պահպանությունը, Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի արտաքին անվտանգության պաշտպանությանն անմիջական մասնակցություն ունենալը: Եվ այդ 2000 միջոցառումներից 1.500-ը կազմակերպել եմ վերջին 15 տարիներին՝ «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությունների գործունեության ընթացքում, որոնց մասնակցել են շուրջ 400.000 քաղաքացիներ՝ Հայաստանից և Արցախից (http://www.hayocartsivner.am/): Ցավով և ափսոսանքով պետք է փաստեմ, որ հայոց նորանկախ պետականաշինության, հատկապես բանակաշինության գործում մեծագույն ներդրում ունեցած 2000 միջոցառումները պատշաճ և օպերատիվ ձևով չեն ներկայացվել հայ հասարակությանը: 21-րդ դարում բուռն գործունեությունդ հասարակությանը ներկայացնելու լավագույն միջոցներից են սոցիալական կայքերը, մասնավորապես Facebook-ը: Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործունեությունն արդեն Ֆեյսբուքում է: Ֆեյսբուքյան իմ պաշտոնական էջում (Խաչիկ Ասրյան/ Хачик Асрян/ Khachik Asryan) կլինեն «Հայոց Արծիվների» և «Սյունյաց Արծիվների» 15-ամյա գործունեության ընթացքում կազմակերպված 1.500 հայրենասիրական միջոցառումները (հակառակ հերթականությամբ, այսինքն՝ 2018 թվականի փետրվարի 23-ից մինչև 2002 թվականի հոկտեմբերի 9-ը)՝ լուսանկարների և տեսանյութերի տեսքով: Ֆեյսբուքյան իմ էջում կլինեն նաև 2018 թվականի հունիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարից մինչև հիմա իմ ելույթները, հայտարարություններն ու հարցազրույցները, իմ կողմից կազմակերպված միջոցառումների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում իմ կողմից գրված կոչերը, պատգամներն ու աֆորիզմները: Այսօրվա հայ մարդը պետք է առաջնորդվի մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու գաղափարով, ինչի համար էլ հարկ է լինել հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող իրապես քրիստոնյա քաղաքացի: Հաշվի առնելով Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհքաղաքական սրընթաց փոփոխությունները, հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների ամենօրյա հայտարարվող ռազմատենչությունը, Հայաստանի և Արցախի երկնակամարում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը՝ կոչ եմ անում բոլոր հայրենատեր քաղաքացիներին՝ համախմբվել և իսկական միասնությամբ պաշտպանել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի արտաքին անվտանգությունը: Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքները: Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, սփյուռքահայությանը և հայոց սուրբ հողը: Կեցցե՛ Հայոց Անկախ Պետականությունը: Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am