Ո՞վ է խմբի իրական ղեկավարը, կա երեք տարբերակ

Հարցազրույց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ։ Պարոն Եղիազարյան, Մարաշում «հանցավոր» խմբի վնասազերծման գործից չորս ամիս անց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը խմբի վերաբերյալ մի շարք փաստեր է ներկայացրել, մասնավորապես, որ թիրախում եղել են նախկին եւ գործող նախագահներին պատկանող օբյեկտները։ Խումբը տեսագրել է ՀՀ առաջին նախագահի նստավայրը և դրա մատույցները, ինչպես նաև իրականացրել է ուսումնասիրություն երկրորդ նախագահի գործունեության վերաբերյալ: Ըստ Համբարձումյանի, երկրորդ նախագահի վերաբերյալ տեսանկարահանվել է «Էրեբունի պլազա» հյուրանոցը: Ձեր կարծիքը սրա վերաբերյալ ինչպիսի՚՞ն  է։ -Ասեմ ձեզ, որ չորս ամսվա ընթացքում իմ կարծիքով օպերատիվ քննչական խումբն այս գործով առաջ չի շարժվել։ -Ինչո՞ւ։ -Շատ պարզ, ամպագոռգոռ հայտարարությունները, որ 21-րդ դարի ահարկու, արնախում, սարսափելի ահաբեկիչները, որոնք , փաստորեն, ԴԱԻՇ-ին են մի քիչ զիջում, որովհետեւ սրանք երեխաներ ու ծերունիներ չեն գլխատում, գուցե ցանկացել են, բայց չեն հասցրել, ինչեւէ, նպատակ են ունեցել Երեւանն արյան ծով դարձնել, բարձրաստիճան պաշտոնյաներին գնդակահարել, նորմալ հիմք չունեն։ Ընդհանրապես ցանկացած ահաբեկչություն որպես գործողություն, օպերացիա, նպատակ է հետապնդում։ Կամ դա լինում է ահաբեկչություն, այցեքարտ, որպեսզի ահաբեկչական խումբը խոսի իր մասին, ասի, որ իրենք են արել՝ ազդեցություն գործի շրջապատի վրա, կամ այդ գործողություններն ունենում են նպատակ՝ ինչի՞ն ծառայել, ասենք ՝ բաց թողեք քաղաքական հետապնդման արդյունքում բանտում գտնվող ընկերներին, կամ այլ խմբի։ Եթե նոյեմբերին վնասազերծած խմբի նպատակը եղել է նախկին նախագահների, օրինակ, առաջին նախագահի տունը պայթեցնել, երկրորդի՝ օբյեկտը, երրորդի՝ ինքնաթիռը, որի մասին հայտարարություններ էին հնչում։ Եթե այս ամենն այսքան զավեշտալի չլիներ, գուցե մտորումների տեղիք տար։ Իշխանություններն այս ամենում կոպտագույն սխալներ թույլ տվեցին։ Փուչիկը փչելու ժամանակ մոռացան ինչ են անում։ Խմբում ներգրավվեցին 18-ամյա աղջնակի ու 70-ն անց վարդապետին, եթե այդ աղջնակն ու վարդապետը դուրս են գալիս ինքնաձիգով վրեժխնդիր լինելու, ուրեմն մեր հասարակության մեջ ինչ որ բան այն չէ, կամ էլ այդ «օդապարիկը» փչողներն այդքան գիտակցություն չունեն, որ նման բան չանեն։ -Խմբում ներգրավված են նաեւ նախկին պաշտոնյաներ, սա ի՞նչ նպատակ է հետապնդում։ -Այո, նախկին պաշտոնյաներից այսօր ձերբակալված են Գառնիկ Մարգարյանն ու Վահան Շիրխանյանը, բայց դեռ դատարանում կտեսնենք, թե այդ մարդկանց մեղքն ինչումն է, ունեն, թե չունեն։ Ես կոպիստ սխալ եմ համարում այսօր խոսել այդ մարդկանց մեղավոր լինելու մասին։ Հատկապես Մարգարյան Գառնիկին շատ լավ եմ ճանաչում, ճանաչում եմ նաեւ Շիրխանյան Վահանին։ Հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ երկուսն էլ երբեք ու երբեք 28 տարեկան կիսախելագար առաջնորդի հետեւից չէին գնա, եթե ուրիշ փաստ չունենամ, այդ մեկը բավարար է ու ես վստահ եմ, որ այդ մարդիկ կապ չունեն այս գործի հետ։ Ի վերջո, մեր ազատամարտիկ Վալոդյան, որն այժմ ազատազարկված է, բայց ժամանակին զենքը ձեռքին պայքարել է Արցախի պաշտպանության համար, նրանք բոլորն էլ բանտից դուրս կգան ու եթե նրանց վրա մի բան լինի, կարող է լինի զենք ու թե ինչ պայմաններում, միայն Աստծուն է հայտնի։ Որովհետեւ ես չեմ կարծում, որ Գառնիկ Մարգարյանն այն մարդն է, որ կարող է զենք վաճառել, ինչի մասին խոսում են։ -ԱԱԾ պաշտոնյան լուսանկարներ է ցուցադրել՝ ցանկանալով ապացուցել, որ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն անձամբ, հոգեւորականի հագուստի տակ ծպտված փորձել է լուսանկարել Գյումրու եկեղեցու բացմանը Սերժ Սարգսյանի մասնակցությունը։ Ի՞նչ կասեք այդ մասին։ -Առաջինը, եթե այդ լուսանկարներն անհայտ ծագման են, միգուցե ԱԱԾ-ն է այդ լուսանկարներն արել, իսկ եթե ահաբեկիչներն են կատարել, թույլ տվեք չհավատալ դրան։ -Ինչու՞։ -Շատ պարզ, հիշում եք չէ, որ այդ սարսափազդու ահաբեկիչների «որջում» հայտնաբերել էին քարտեզներ ու մասնագիտական գրականություն։ Իսկ եթե նրանք այդ հատուկ գրականությունը գեթ մեկ անգամ կարդացած լինեին, նման բաներ չէին հայտնաբերի։ Իրենք նույնիսկ հեռախոսով չպետք է խոսեին, ավելին, ամեն օր պետք է հեռախոս փոխեին, ոչ թե քարտ։ Երեք նախագահների նկատմամբ նման ծրագրի իրականացման համար լրջագույն ֆինանսավորում էր հարկավոր։ -Իսկ ո՞ւմ էր ձեռնտու երեք նախագահների վրա ահաբեկչություն իրականացնելը։ -Չորրորդ նախագահին։ -Ո՞վ է նա։ -Կիսախելագար Էրդողանը, ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում, որ ՀՀ-ում երեքին մի կաթսայի մեջ որոշի պայթեցնել, որովհետեւ այսպես, թե այնպես գործում ներգրավված 30-ից ավելի անձանցից ոմանք այս կամ այն նախագահին կհարի։ Եթե մի երկիր կա, որ երեք նախագահների մահը կուզենա տեսնի, դա Թուրքիան է։ Հետեւաբար ես դեռ չեմ կարող ասել, թե այդ խմբի ղեկավարը կոնկրետ ում գործակալն է, ի վերջո, այս ոչ մի տրամաբանություն չունեցող գործողություններից կարելի է եզրահանգել, որ ինչ-որ «ձեռք» է ղեկավարում այս խմբի ղեկավարին ու ինձ էլ տեղեկություններ է հասել, որ նա ցուցմունքներ է հիմա տալիս։ Այսինքն այդ «ձեռքը» նախապես ասել է՝ կխոսես սրա հետ, նրա հետ, երրորդի հետ, կձայնագրես, որպեսզի հետո դատապարտվեն այդ մարդիկ։ -Այսի՞նքն։ -Այսինքն, այդ խմբի ղեկավարը կամ խելագար է, կամ կիսախելագար Էրդողանն է։ -Կա՞ երրորդ տարբերակ։ -Այո, այն բաժանվում է գյուլնազ տատիկի ու Բուրատինոյի արկածների մեջ: Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am