«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտեց, որ 2019 թվականի գարնանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կարելի է ռազմական գործողությունների սկիզբ սպասել:
Նրա խոսքով՝ դա կլինի Սերժ Սարգսյանի ղեկավարած բանակում աննախադեպ կոռուպցիայի, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետեւանք: «Այսօրվա իշխանությունն Արեւմուտքի հետ բանակցություններ չի վարում, լուրջ տարաձայնություններ ունի ՀԱՊԿ գլխավոր դաշնակիցների հետ, փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչի հետեւանքը դարձավ գազի գնի թանկացումը: Տարօրինակ է, որ մենք ազգային քաղաքականության հայեցակարգ չունենք: Էլ ավելի տարօրինակ է, որ նախընտրական արշավի ժամանակ ոչ մի քաղաքական ուժ այս հարցին չանդրադարձավ: Այս մասին վերջին անգամ խոսվել է 2007 թվականին, բայց այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել»,- շեշտեց կուսակցության նախագահը:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը