Բոլորը կաշառակեր են, միայն դեմքերն են փոխվել. Զ. Փոստանջյան

Անցնող 9 ամիսների ընթացքում Հայաստանում ոչինչ չի փոխվել. ԲՀԿ-ն մնացել է երկրորդ ուժ, իսկ ՔՊԿ-ն փոխարինել է ՀՀԿ-ին: Այս մասին Հայելի ակումբում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի, նոր դեմքերի ու ներքաղաքական իրավիճակի մասին: Ինչպես ասաց` Հայաստանում չկա բազմակարծություն, մինչդեռ Խորհրդարանը պետք է լինի բազմակարծության կենտրոն և եթե այն իրապես ներկայացնում է մեր ազգի հատվածները, պետք է ներկայացնի բոլոր հատվածների կարծիքները, և վտանգավոր համարեց, երեկ Աժ-ում քվեարկության արդյունքները: «Ռեյտինգային համակարգը բերեց նրան, որ ՀՀԿ-ն փոխակերպվեց ՔՊԿ-ով, ոչինչ չի փոխվել: Միատեսակ քվեարկությունները են լինելու, որի ականատեսն արդեն եղանք բոլորս: Եթե դու մասնակցում ես մի գործընթացի, որտեղ պետք է լինեն այն մարդիկ, որտեղ գծված սցենարով մարդիկ են, ապա այդտեղ չի կարող լինել ընդդիմություն: Եթ նախորդ Սահմանադրությունը և ԸՕ-ն մի փոքրիկ հնարավորություն ու ճեղք էր թողնում, որ ըննդդիմություն լինի, ապա այս անգամ, կարելի է ասել, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով բազմակարծությամբ Աժ ձևավորելն անհնար է»,-ասաց նա: Ըստ նրա՝ Հայաստանում ընտրությունների միջոցով բազմակարծիք խորհրդարան ձևավորելն անհնար է, քանի որ նոր կառավարության անդամները «կրում են հին բռնապետերի վերարկուները»: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը համոզված է, որ նոր՝ սուպերվարչապետական համակարգը թույլ չի տալու փոփոխություններ տեսնել, քանի որ չկան զսպող ու հակակշռող մեխանիզմներ:  «ՔՊԿ-ն կրկնում է ՀՀԿ-ի քայլերը: Անգամ բացվեց բարեգործական հիմնադրամ, որը քաղաքական կոռուպցիայի մաս է կազմում: Սա կոռուպցիայի դասական դրսևորում է: Եթե կան գաղտնալսումներ, որոնց իրական լինելը հաստատել են կողմերը, թեև նշում են, որ կիսատ է խոսակցությունը, բայց, դա կարևոր չէ, ուրեմն՝ գործադիր իշխանության ներկայացուցիչը օգտվելով իրեն վերապահված հնարավորություններից ճնշում է գործադրում իրավապահ մարմինների նկատմամբ և հրամաններ է տալիս, թե ինչ կերպ վարվեն այս կամ այն մարդու հետ: Այս պահին տեղի է ունենում սեփականության վերաբաշխում: Այդպիսի իրավանորմեր գոյություն չունեն, երբ մարդու նկատմամբ հետապնդում է իրականացվում և տվյալ մարդը այդ ընթացքում ինչ-որ նվիրատվություններ է անում պետությանը իր սեփականությունից»,-ասաց Փաստանջյանը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am