Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից

ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելով Մանե Թանդիլյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, եթե Էնֆիաջյանը պարտվեր, իրենք նրան տղամարդուն հարիր որևէ իր՝ դրամապանակ կամ օծանելիք կնվիրեին: Իսկ այն, որ Վահե Էնֆիաջյանն իր պարտված մրցակից կնոջը ծաղիկներ նվիրեց, Մարուքյանը «ջենտելմենական քայլ» որակեց: Անդրադառնալով քվեարկության արդյունքներին, որոնց համաձայն, բացի «Լուսավոր Հայաստանից» իրենց թեկնածուին կողմ էր քվեարկել ևս մեկ պատգամավոր, Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ դա եղել է«Իմ քայլը» խմբակցության անդամ ու հավելեց. «նրա անունը ոսկե տառերով կգրվի խորհրդարանի պատմության մեջ»: Թե ով է եղել հարազատ խմբակցության որոշմանը դեմ գնացած պատգամավորը, Մարուքյանը դժվարացավ ասել: Իսկ ընդհանուր առմամբ ԱԺ փոխնախագահի քվեարկությունը «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը «խայտառակ» որակեց: Հիշեցնենք, այսօր, ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընտրապայքարում ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանի նիստի ժամանակ, արդյունքների հրապարակումից հետո ծաղկեփունջ նվիրեց իրեն պարտված Մանե Թանդիլյանին: ԱԺ փոխնախագահների ընտրության արդյունքում «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանը ստացավ 109 կողմ 20 դեմ ձայն, Լենա Նազարյանը՝ 124 կողմ,  3 դեմ ձայն: Վահե Էնֆիաջյանին կողմ է քվեարկել 108, Մանե Թանդիլյանին՝ 19 պատգամավոր: ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանը: armeniasputnik.am

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am