Երևանի բնակելի տներում հրդեհի պատճառը հայտնի է. արդյո՞ք էլեկտրոցանցը կփոխհատուցի վնասը. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 14-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է փորձաքննության եզրակացության պատասխանը, թե ինչ պայմաններում է հունվարի 3-ին տեղի ունեցել խոշոր հրդեհը Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի 56 և 54/2 բնակելի տներում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տների տանիքների ծածկերն այրվել են էլեկտրական հոսանքի կարճ միացման հետևանքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ից 05:30-ն ընկած ժամանակահատվածում խոշոր հրդեհ էր բռնկվել Կենտրոն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Կոզերն թաղամասի մի քանի տների տանիքներում: Կրակը վայրկյանների ընթացքում տարածվել էր և վնասել 58/1, 56, 54 տները: Մինչև հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել էին բնակիչները, սակայն անզոր էին եղել կրակը շուտ մարելու: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային, սակայն բնակիչները հայտնվել էին բաց երկնքի տակ, իսկ ներսում գտնվող կենցաղային իրերը և ողջ գույքը մեծամասամբ վերածվել էր մոխրակույտի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասել էին. «Էս խնդիրը տարիներ շարունակ եղել է: Կրակի պատճառը էլեկտրացանցի վայ-չինովնիկների փնթի ձևի աշխատանքն է: Մեռանք ասելով, որ այդ էլեկտրալարերը պետք է ճիշտ ձևի մոնտաժեն, ամեն տան վրայով էնքան լար է անցնում, որ ասես սարդոստայն լինի: Մի թեթե քամի է լինում, լարերը կպնում են իրար ու հրդեհն ապահոված է: Մի քանի օր առաջ էլ էր այդ պատուհաս դարձած լարերի պատճառով հայ-հայ կրակ էր կպնելու, բայց լավ է, թաղի բնակիչները շուտ նկատեցին ու դեմն առան: Չկա երաշխիք, որ նույն վիճակը նորից չի կրկնվի, քանի որ էս թաղամասում տեղադրված բոլոր էլեկտրասյուները պատրաստի ռումբ են մեր գլխին: Դրա դեմը «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը գոնե այս դեպքից հետո առնի, միջոցներ ձեռնարկեն, ու պատուհաս դարձած լարերը վերացնեն: Իսկ դրա հնարավորությունները «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն ունի»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am