Որոշումներն ԱԺ-ում չեն ընդունվում

Առավոտ օրաթերթն իր խմբագրականում գրում է.7-րդ գումարման Ազգային ժողովը երեկ անցկացրել է իր անդրանիկ նիստը, ընտրել խոսնակին, վաղը կընտրվեն նաեւ փոխնախագահները: Շատերը սկսեցին քննարկել ԱԺ նախագահի եւ փոխնախագահների անձնական արժանիքներն ու թերությունները, բայց դա, ինձ թվում է, երկրորդական խնդիր է: Կարեւոր չէ, թե ով է ընտրվել Ազգային ժողովի նախագահ, կարեւոր է, որ Հայաստանում խորհրդարանի նախագահը, առավել եւս փոխնախագահները վաղուց արդեն ոչինչ չեն որոշում: Դժվար թե միայն օրենսդրական կամ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է շտկել այս վիճակը: Իշխանության տարբեր թեւերի պատասխանատվությունը նաեւ հնարավոր չէ հավասարապես բաշխել Նիկոլ Փաշինյանի զուտ «քաղաքական կամքով», անգամ եթե շատ մեծ ցանկություն ունենա: Իրավիճակի խորքային պատճառը ոչ այնքան օրենսդրության կամ «կամքի» խնդիրների մեջ է, որքան հասարակության զարգացման աստիճանի: Հասարակության ակնկալիքները ոչ թե Արարատ Միրզոյանից կամ, ասենք, Վահե Էնֆիաջյանից են, ոչ էլ, ի դեպ, որեւէ նախարարից կամ մարզպետից, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից: Ընդ որում, մեր քաղաքացիների մեծ մասը սպասում է, որ վարչապետը մի քանի ամսում ինչ-որ հրաշքներ կգործի: Այնպես որ, իշխանության բեռը Փաշինյանը տանելու է միայնակ: Դա լավ չի պետական համակարգի տեսանկյունից, նաեւ հսկայական պատասխանատվություն է վարչապետի ուսերին: Այդ առումով 1990-1995 թվականներին (վերցնում եմ իշխանության «լեգիտիմ» ժամանակահատվածը, ինչպիսին նաեւ հիմա է) Լեւոն Տեր-Պետրոսյանի վիճակն ավելի շահեկան էր, որովհետեւ նրա կողքին էին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, Հրանտ Բագրատյանը, իսկ ընդդիմախոսներն էին Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Դաշնակցությունը: Նրանք բոլորն ունեին որոշակի վարկանիշ՝ դրական թե բացասական, կարեւոր չէ: Այն ժամանակ թե՛ իշխանական ճամբարի ներսում եւ թե՛, բնականաբար, իշխանության եւ ընդդիմության միջեւ կային խորը հակասություններ, բայց դա ենթադրում էր նաեւ պատասխանատվության որոշակի բաշխում ամբողջ քաղաքական համակարգի մասշտաբով, թեեւ 90-ականների սկզբին էլ թե՛ ակնկալիքների եւ թե՛ հայհոյանքների առյուծի բաժինն ուղղվում էր առաջին դեմքի հասցեին: Հավանաբար, այսօր «անձնակենտրոնության» հաղթահարմանը պետք է նպաստեն առաջին հերթին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության հատվածը: Վերջինիս առաքելությունը, հիշեցնեմ, ոչ թե իշխանությունների ցանկացած քայլի արդարացումն է եւ գովերգումը (ինչով վերջերս զբաղված էր հ/կ-ների մի մասը), այլ հասարակության շահերը պաշտպանելը, նաեւ՝ իշխանությունների ոտնձգություններից: Իսկ ընդդիմությունը… Գուցե ինձ հետ շատերը համաձայն չլինեն, բայց խորհրդարանի նախագահի, ըստ էության, միաձայն ընտրությունը լավ նշան չէ:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am