ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Այս ամենը քաղաքական ուժը չէր, որ իրականացրեց: Դա «Ֆեյսբուք»-ի հեղափոխություն էր, 21-րդ դարի հեղափոխություն»

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է միջազգային խոշոր՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը և հանդես եկել ելույթով։ Շնորհակալություն հայտնելով Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությանն ու կառավարությանը հրավերի և համաժողովին մասնակցելու հնարավորության համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Մենք բոլորս գիտակցում ենք, որ ապրում ենք 21-րդ դարում, մի դար, որը շատ յուրահատուկ է, որտեղ աշխարհը փոխկապակցված է, որտեղ ամեն բան տեղի է ունենում լույսի արագությամբ։ Սա բացարձակ ուրիշ աշխարհ է։ Երկու-երեք բանի մասին ցանկանում եմ կարճ խոսել։ Առաջինը՝ գլոբալիզացիան։ Կան քննարկումներ, թե գլոբալիզացիան այսօր կանգ է առել։ Ես բացարձակապես համաձայն չեմ դրա հետ։ Գլոբալիզացիան այլևս մակրոգործընթաց չէ, այն միկրոգործընթաց է։ Աշխարհում մարդիկ, առևտուրը, հարաբերությունները, կապերը, տեղեկությունն այնքան փոխկապակցված են, որ գլոբալիզացիան շարունակվելու և աճելու է շատ ավելի մեծ արագությամբ։ Երկրորդը, մենք խոսում ենք ինդուստրիալ հեղափոխության՝ չորրորդ ինդուստրիալ հեղափոխության մասին։ Այն, ինչ մենք կունենանք, լինելու է սրընթաց կամ հաստատուն հեղափոխություն, քանի որ տեղի է ունենալու և՛ գիտության, և՛ տեխնոլոգիաների, և՛ առևտրի ոլորտներում, կենսաբանության մեջ, ինչպես նաև մեր վարքագծում։ Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում։ Դրանք աշխարհում տեղի են ունենում նաև այսօր, որի օրինակը Հայաստանն է։ Շուրջ մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, ես դարձա Հայաստանի Հանրապետության նախագահ։ Դրանից օրեր առաջ սկսվել էր հեղափոխություն, սկսվել էր հինգ անձով, այնուհետև նրանք դարձել էին 100, 500, 1000, 5000… Երկու շաբաթվա ընթացքում մենք ունեինք հեղափոխություն, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ։ Եվ այս ամենը կազմակերպված չէր, այս ամենը քաղաքական ուժը չէր, որ իրականացրեց: Դա «Ֆեյսբուք»-ի հեղափոխություն էր, 21-րդ դարի հեղափոխություն։ Այսինքն, սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև քաղաքական կյանքում։ Աշխարհը օր օրի դառնում է ավելի ու ավելի ոչ դասական։ Ցանկանում եմ օրինակ բերել քվանտային ֆիզիկայից։ Հարյուր տարի առաջ ֆիզիկոսները հասկանում էին ամեն բան, ինչ տեղի էր ունենում աշխարհում, և կարող էին ամեն բան բացատրել։ Սակայն աստիճանաբար ի հայտ եկան երևույթներ, որոնք նրանք չէին կարող բացատրել, քանի որ դասական մեխանիկայի գաղափարներն այլևս չէին աշխատում, դասական ֆիզիկայի տրամաբանությունը չէր աշխատում։ Եվ այս ամենը շարունակվեց այնքան, մինչև հսկաներից մեկը` Ալբերտ Այնշտայնը, ստեղծեց մի բան, որն առնչվում էր տարրական մասնիկների վարքագծին, ինչը բացարձակապես դասական չէր։ Դասական ֆիզիկայում, որպեսզի մասնիկներն Ա կետից գնային Բ կետ, պետք է անցնեին հստակ ճանապարհով։ Մինչդեռ քվանտային ֆիզիկայում կամ փոքր մասնիկների ֆիզիկայում այդ մասնիկները հավանականության տեսությամբ կարող էին լինել ցանկացած կետում։ Այսինքն, սա բնական աշխարհը դիտարկելու բացարձակ տարբերվող տեսակ է։ 21-րդ դարում մենք մուտք ենք գործում համաշխարհային ռիսկերի, ինչպես նաև քաղաքականության քվանտային վարքագծի ժամանակաշրջան։ Սոցիալական, քաղաքական իրադարձությունները 21-րդ դարում բացարձակապես տարբերվող վարքագիծ են ունենալու։ Համաշխարհային ռիսկերի վարքագիծը տեխնոլոգիաների, համաճարակների կամ ահաբեկչության դեպքում ամբողջովին տարբերվելու է 20 -րդ դարի նրանց վարքագծից։ Ռիսկերը, որոնք լինում են Նյու Յորքում կամ Վաշինգտոնում, կարող են ողջ երկրագնդով մեկ մեծ փոփոխությունների պատճառ դառնալ։ Մարդիկ կարող են միլիարդավոր դոլարներ կորցնել։ Հետևաբար, եթե ռիսկերը քվանտային են, դրանց լուծումները ևս պետք է քվանտային լինեն։ Ուստի, բարի գալուստ 21- րդ դար, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի տարբեր, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը պետք է լինի ստեղծարար, ինչպես նաև՝ քվանտային… Այստեղ ցանկանում եմ կանգ առնել, քանի որ սրանք պարզապես փոքր հատվածներ են իմ գրքից, որն ավարտում եմ: Այն կհրատարակվի գարնանը և կոչվելու է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am