Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը ռեստորանատերերի հետ

Առավոտ օրաթերթը գրում է. Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռեստորանատերերի հետ հանդիպման ժամանակ լսել է հանրային սննդի հարկման շուրջ ռեստորանատերերի դժգոհությունները: Դարգեթ գարեջրատան սեփականատեր Հովհաննես Դուրգարյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ պատմեց հանդիպումից: «Մինչեւ անցած տարվա հուլիսի մեկը ռեստորանները, առհասարակ հանրային սնունդը գործում էր արտոնագրային վճարի սկզբունքով, այսինքն, հարկը գոյանում էր 1քմ ի դիմաց: Հուլիսի մեկից հետ վաճառքից արդեն շրջանառության հարկ էր գանձվում, որը կես տարվա համար, այսինքն` մինչև այս տարվա հունվարի մեկը 6 տոկոս էր, 2019 թվականի ընթացքում 8 տոկոս է լինելու, իսկ 2020 թվականի հունվարի մեկից տասը տոկոս: Հիմա այդ վեց ամսվա տվյալները ցույց տվեցին, որ ռեստորանների վրա հարկային բեռը մի քանի անգամ բարձրացավ: Օրինակ բերվեց, որ որոշ ռեստորանների վրա տասը անգամ է բարձրացել, այդպիսի դեպքեր էլ կան ու գնալով ավելի կբարձրանա»,- ասաց Հովհաննես Դուրգարյանը: Ըստ նրա՝ հարկերը բարդացնում են ռեստորանների աշխատանքը ու դժվարացնում նոր ներդրումները. «Մենք դիմել ենք վերանայել այդ տոկոսներն ու սառեցնել դրանք, գոնե պահեն այն վեց տոկոսը, որը վերցվում էր անցած տարվա երկրորդ կիսամյակից: Քննարկման արդյունքներով որոշում չընդունվեց, չէր էլ կարող ընդունվել, որովհետեւ այդ ձեւաչափով որոշում չի ընդունվում: Ամեն դեպքում, կողմերը տեսակետներ փոխանակեցին, կարծում եմ՝ մոտ ժամանակներս հնարավոր կլինի գտնել մի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, ներքին այդպիսի վստահություն ունեմ: Վարչապետը հասկանում էր՝ ինչի մասին է խոսքը, ընդունում էր, որ բեռը մեծանում է, որովհետեւ դա չընդունելն անհնար է: Այլ հարց էր, թե այդ բարձրացող բեռն ինչքանով է կրիտիկական, խոցելի ռեստորանների համար: Որպես երկրի վարչապետ՝ մյուս մասն էլ է իր համար կարեւոր. այդ հարկերը բյուջե են գնում, եւ ուրիշ խնդիրներ են լուծվում: Ենթադրում եմ՝ նա փորձում էր գտնել բալանսավորված լուծում: Վարչապետը կողմնակալ դիրքորոշում չի արտահայտել հանդիպման ժամանակ, ավելի շատ ուզում էր լսել մեր հիմնավորումները»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am