«Մեր ժամանակների Ավարայրն այլ պահանջներ ունի իր կերտողներից… Լրջանալ է պետք». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում սպառնացել է տնտեսապես ոչնչացնել Թուրքիային, եթե վերջինս փորձի հարվածել Սիրիայի քրդերին։ 2019-ը խոստանում է որոշիչ տարի լինել Մերձավոր Արևելքի համար։ Պատերազմն այնտեղ կարծես մոտենում է ավարտին և արդեն պարզ է, որ դրա արդյունքներով ձևավորվող քաղաքական հավասարակշռությունն ու անվտանգության համակարգը իր ազդեցությունն է ունենալու նաև հարակից տարածաշրջանների՝ այդ թվում Հարավային Կովկասի վրա։ Հայաստանում այդ հանգամանքը, կարծես, քչերին է հետաքրքրում։ Իրանի շուրջ կարևոր զարգացումներ են տեղի ունենում։ Այդ երկիրը փոխվել է՝ նույնը չէ ինչ մի քանի տարի առաջ էր։ Պաշտոնական Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններն էլ, մեր երկրի հանդեպ մոտեցումներն էլ են փոխվել։ Ո՞վ է հիմա դրա մասին մտածում Հայաստանում, չգիտեմ։ Ռուսաստանը հետխորհրդային տարածաշրջանն է վերափոխում։ Հայաստանին շանս էր տրված լուրջ դերակատարում ունենալ այդ գործընթացում։ Մերժեցինք։ Ինչու՞։ Դա էլ չգիտեմ։ Խելքը գլխին քննարկում սրա մասին էլ չեղավ. խզմալյանական լաչառությունը չթողեց։ … Հիմա այս ամենը մտքումս ունենալով՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստն ու դրան հաջորդած հանրային քննարկումներին եմ հետևում։ Դժվար օրեր են սպասվում մեզ։ Աշխարհից կտրված հնարավոր չէ ապրել։ Այո, ընդունում եմ՝ դա մեր ժողովրդի հազարամյա պրոբլեմն է, բայց մի բան է, երբ մարդն ապրում է V դարում, և միանգամայն այլ, երբ նա ուզում է մեկուսանալ XXI դարում։ Մեր ժամանակների Ավարայրն այլ պահանջներ ունի իր կերտողներից։ Բախտի բերումով խորհրդարանում հայտնված տարբեր մարդկանց հիմարություններով ուրախանալը, քաղաքական իրական կարևորություն ունեցող հարցերի փոխարեն սրա-նրա բաճկոնները քննարկելն ու ջայլամներին հատուկ այլ բաներով զբաղվելը միայն վատթարացնում են մեր վիճակը։ Լրջանալ է պետք»։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am