Կարող են խաշից հետո բողկ ուտել ու գղտալ, ինչպես Փաշինյանը գղտաց իր ֆեյսբուքյան «լայվերից» մեկի ժամանակ

Նիկոլ Փաշինյանի թիմը մերձեցման խաշկերույթ էր կազմակերպել: Այդ մասին գրել էր «Հրապարակ» թերթը ու հետն էլ մի քանի մեկնաբանություն ավելացրել՝ «թավշյա» քայլարածներին համեմատելով ՀՀԿ-ականների հետ: Իշխանության գալուց հետո «Իմ քայլի»ներկայացուցիչները քեֆերից պրծում չունեն: Ընդամենը մեկ ու կես տարի առաջ միկրոֆոնը ձեռքները ավտոտնակի տանիքների վրա թռչկոտողները և մի կերպ կուսակցական փոքրիկ գրասենյակ ունեցողները նախորդ տարվա մայիսից հետո սկսել են «բուրժուական կայֆեր» անել ու ՀՀԿ-ական քեֆերի քանակին գերազանցել, ինչն էլ արձանագրել էր «Հրապարակը»: Թերթի այդ նյութը հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին, ու նա մեր երկրի բազմաթիվ և լրջագույն խնդիրները թողած՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր իրենց խաշակերությանը վերաբերող թերթի գրածին՝ իր երկրպագուներին փաստացի քսի տալով թերթի դեմ: Տեղին է հիշեցնելը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթն էլ էր անընդհատ անդրադառնում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների քեֆերին՝ «Ինչպե՞ս կարելի է աղքատ երկրում քեֆ անել» պոպուլիստական թեմայի շրջանակներում: Հիմա պարզվում է, որ երբ փաշինյանենք են քեֆ անում, ապա դա ժողովրդահաճո, թավշյա, ոչ բռնի ու «մարդա 3.000-դրամանոց» քեֆ է, իսկ ահա երբ նախկիններն էին խաշ ուտում, քեֆ անում կամ «տժժում», դա արդեն թալան էր ու լկտիություն: Ա՛յ, ա՛յ, ա՛յ... Հարցն այն չէ, որ քայլարածները չեն կարող քեֆ անել ու խաշ ուտել: Կարող են, իհա՛րկե: Կարող են նույնիսկ խաշից հետո բողկ ուտել ու գղտալ մոտավորապես այնպես, ինչպես Փաշինյանը գղտաց իր ֆեյսբուքյան «լայվերից» մեկի ժամանակ: Բայց երբ այդ քեֆերի քանակը գերազանցում է պետության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների քանակին, երբ ակնհայտ է դառնում նախորդի կրկնօրինակումը կամ նույնիսկ դրա վատ տարբերակը, երբ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կարողանում ադապտացվել իր նոր կարգավիճակին ու էժանագին թերթի խմբագրի ոճով ֆեյսբուքյան գրառում է անում իր երբեմնի կոլեգաների դեմ, արդեն հարցեր են առաջանում: Հասկանալի է, որ իշխանավոր Փաշինյանին ճնշում է սկանդալներ փնտրող լրագրող ու ընդդիմադիր գործիչ Փաշինյանի անցյալը: Ճնշում են նաև այդ անցյալում արված հայտարարությունները և նախորդի հետ նույնացվելու վախը, բայց պետք է տիրապետել սեփական հույզերին ու զբաղվել այն գործով, ինչի համար քվե ես ստացել, այլ ոչ թե ժամերով «լռվել» «Ֆեյսբուքում» ու շարքային ֆեյքի պես արագ արձագանքել այն հրապարակումներին, որտեղ տեսնում ես անունդ: Փաշինյանի կողմնակիցների ոճով ու բառապաշարով ասեմ՝ բա էն վախտ խի՞ չէիք բան ասում, որ սերժենց խաշ ուտելու կամ քեֆերի մասին էին գրում թերթերը, այդ թվում՝ «Հայկական ժամանակը»: Մի խոսքով, կյանքը բումերանգ է, նետածդ հետ է գալիս, իսկ պոպուլիզմը՝ սրած բզի պես մի բան, որը թարս աճող խիարի «խասիաթից» ունի: Հոգեբանական առումով ամեն ինչ պարզ է. Փաշինյանը վախենում է հանրության կողմից ընկալվել այնպիսին, ինչիպիսին լինելը նախկինում ինքը քննադատել է: Բայց փաստերից չես փախչի: Նախորդ իշխանություններին բոլշևիկյան ոճով քննադատող ու «աչոկներ» հավաքելու նպատակով աղքատությունը գովերգած Փաշինյանն այժմ հայտնվել է «հրաշքների աշխարհում» ու նյարդայնանում է, երբ իր և Սերժ Սարգսյանի անցյալն ու ներկան են հիշեցնում և համեմատականներ տանում: Նա կուզենար մարդկանց հիշողություններից, թերթերից, եթերներից, համացանցից ջնջել իր մասին բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերել են Նիկոլ Փաշինյանին մինչև քայլերթը, սակայն դա հնարավոր չէ, ու մենք ամեն օր տեսնում ենք սեփական անցյալից կոմպլեքսավորված ու սեփական անցյալի դեմ կռիվ տվող մարդու, ում մոտ գնալով ագրեսիան մեծանալու է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հիշեցնելու են ընդդիմադիր քաղգործիչ և լրագրող Փաշինյանի ասածներն ու արածները: Սակայն սեփական «ես»-ից փախչելն այնքան էլ հեշտ չէ, եթե չասենք՝ անհնար: Փաշինյանը նույնիսկ արտաքին իմիջային փոփոխության ենթարկվեց, որպեսզի կտրի անցյալի հետ կապը, բայց անցյալի ուրվականը, միևնույն է, նրա հետ է, ու այդպես է լինելու միշտ: Կոնտրաստը զգացնել է տալու այնքան ժամանակ, մինչև որ դերային կոնֆլիկտը քաղաքական հանգուցալուծում ստանա: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 1070 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am