Քոչարյանի գործը, ի վերջո, հասավ Փաշինյանին դատապարտած դատավորին

«Ժողովուրդ» թերթը գրում է. Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու հարցի շուրջ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Դատավորները տարբեր պատճառաբանություններով հերթով հրաժարվում են Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ում մակագրվել էր այս գործը, ինքնաբացարկ էր հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին: Սակայն հաջորդ օրը դատավորը հայտնել է, թե չի կարող այն քննել ու նախաինֆարկտային նշաններով շտապում է հիվանդանոց հետազոտման: Երրորդ դատավորը, ում մակագրվել է գործը, եղել է Դավիթ Գրիգորյանը: Ըստ մեր աղբյուրների` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Նրան Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը բացարկ է հայտնել: Փաստաբանի պնդմամբ` ինքը դատավոր Մկրտչյանի, նաեւ դատավորի ընտանիքի անդամների հետ ընկերական կապ ունի: Սակայն բացարկի միջնորդությունը երեկ մերժվել է: Ու հիմա ստացվում է, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննելու բախտը վիճակվել է մի դատավորի, որը հենց Քոչարյանի իշխանավարման տարիներին՝ 1999թ.. օգոստոսին, վերաքննիչ դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել էր մեկ տարվա պայմանական ազատազրկման: Թե ինչու են դատավորները խուսափում Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց, մնում է միայն ենթադրել. ի վերջո, նախկինում դատական համակարգը գործել է իշխանությունների ուղղակի թելադրանքով, եւ այդպես ցանկացած իրական ակտ կայացնելիս փորձել են իրենց վրայից գցել պատասխանատվությունը: Մինչդեռ հիմա իրենք պատասխանատու են ցանկացած դատական ակտի համար: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am