Նիկոլ Փաշինյանի եվրոպական «պռավալը»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ արդեն մի քանի ժամվա նախագահ Արարատ Միրզոյանը փորձել է հաշվարկել, թե երբ ԵՄ անդամ երկրների կողմից կվավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս տարի կավարտվի՞ համաձայնագրի վավերացումը, կամ ե՞րբ է դա հնարավոր, Ա.Միրզոյանը պատասխամել է, թե գուցե շատ իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացումը, բայց նաեւ պատուհան կա եւ, այսպես ասած, շատ լավ աշխատելու եւ ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր է՝ դա տեղի ունենա այս տարի: Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանն ընդամենը քաղաքական կոռեկտություն է հանդես բերում՝ չբացառելով, թե գուցե այս տարի հնարավոր լինի Հայաստան-ԵՄ համաձայանագրի վավերացումը։ Չի լինելու։ Այդ մասին խոսում են ոչ միայն նախկին իշխանական ուժերը՝ հանրապետականները, այլ նաեւ եվրոպացի շատ փորձագետներ։ Որովհետեւ այդ փորձագետներն իրենց հարցազրույցներում ակնարկում են նաեւ, որ նոր Հայաստանի նոր իշխանությունն իր գոյության 8 ամիսների ընթացքում, մեղմ ասած, ջանք չի գործադրել համաձայնագրի իրականացումն արագացնելու համար։ Հայտնի է, որ համաձայնագրի մի մասը՝ մոտ 80 տոկոսը, ուժի մեջ է մտել նախորդ տարվա հուլիսի 1-ից, դրանից հետո մեծ դժվարությամբ, կրկին նույն ՀՀԿ-ականների, հիմնականում՝ Արմեն Աշոտյանի քննադատությունից հետո միայն ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովը Բրյուսելին ներկայացրել է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզ, որը, տարբեր տեղեկությունների համաձայն, մեղմ ասած, վերապահումով է ընդունվել եվրոպացի պաշտոյաների կողմից։ Խնդիրը, սակայն, միայն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չէ, որը, այո, նաեւ օբյեկտիվ պատճառներով, ինչպես նշել է Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, չի վավերացվի այս տարվա ընթացքում։ Խնդիրը Հայաստանի նոր իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքական միավեկտոր կուրսն է, որն ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է որակել այլ կերպ, քան՝ «ռուսահպատակություն»։ Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքնամոռաց կերպով տրվել է Վլադիմիր Պուտինին հաճոյանալու անարժանապատիվ գործին։ Բայց որքան էլ մեծ է նրա այդ ցանկությունը, ու որքան էլ ահռելի են այդ ուղղությամբ գործադրվող նրա ջանքերը, Պուտինը կարծես չի ընդունում Փաշինյանի հպատակությունը։ Իսկ դրանից տուժում է ոչ միայն ու ոչ այնքան՝ Փաշինյանն ինքը, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը, որը հենց նույն Եվրամիության հետ տարիների աշխատանքի արդյունքում ստորագրված Համաձայնագրի շնորհիվ ստացել էր ինքիշխանության վերականգնման թեկուզ՝ ոչ ամբողջական, բայց՝ էական հնարավորություն։ Բայց Նիկոլ Փաշինյանին պետք է ու հուզում է ոչ թե՝ Հայաստանի ինքնիշխանությունը, այլ՝ սեփական իշխանությունը, որի պահպանման բանաձեւը նա կարծես թե համարում է Ռուսաստանին տրվելը։ Չմոռանանք, որ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական աշակերտն է, իսկ վերջինս համարում էր, որ առանց Ռուսաստանի չի կարող գոյություն ունենալ ոչ միայն Հայաստանը, այլեւ որեւէ իշխանություն Հայաստանում։ Բնականաբար, Բրյուսելում կարդում են ոչ միայն Հայաստանի իշխանության ներկայացրած անորակ ճանապարհային քարտեզը, այլ նաեւ հետեւում են, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվում Պուտինի հետ իր հանդիպումներն ու այդ մասին զեկուցում Պուտինի հետ հերթական հանդիպմանը։ Այնպես որ, դա լրագրողների համար եւս լսելի լինի։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, բառի բուն իմաստով, «պռավալ է տվել» Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր ուղղությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունը։ Հարաբերություն, որ այդքան քննադատվող Սերժ Սարգսյանին շատ մեծ դժվարությամբ էր հաջողվել հասցնել այն մակարդակին, որը ժառանգվեց Նիկոլ Փաշինյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am