Պաշտոնակռիվ. Միրզոյանի՞, թե՞ Ավինյանի թեկնածուն կհաղթի

«168 ժամ» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) տնօրենի պաշտոնը, պարզվում է, հետաքրքրում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նա է պնդել, որ «Արձագանք» խմբի  երաժիշտ Եղիշ Պետրոսյանն անպայման հայտ ներկայացնի՝  մասնակցելու ՄՀՀ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված փետրվարի 1-ի մրցույթին:  Այս մասին տեղեկացանք անցած շաբաթ 168.am-ի հրապարակմանը հետեւած  արձագանքներից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՄՀՀ-ի աշխատակազմում վստահ են՝ մրցույթը ձեւական բնույթ է կրելու, եւ հաղթելու է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանի հովանավորյալը՝ Սամվել Մելիքսեթյանը: «Արձագանք» խմբի երաժիշտ Եղիշե Պետրոսյանը հեղափոխության օրերին իր հարցազրույցներով ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուս թեկնածուին՝ Սամվել Մելիքսեթյանին բնութագրելիս ասում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերն է: «Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»,- Մելիքսեթյանի մասին ասել էր մեր աղբյուրը: Մելիքսեթյանը, ով չի թաքցրել այդ պաշտոնում իր հավակնությունների մասին, օրեր առաջ մեր հրապարակմանն արձագանքած հարցազրույցներում հաստատել է  Միրզոյանի հետ իր ընկերական կապի եւ, հետեւաբար՝ նույն կապով «Անի»  հյուրանոցի տուրիստական ավտոբուսից ՄՀՀ համալիրի տնօրենի պաշտոնում հաստատվելու մասին տեղեկությունները: Փաստորեն, ՄՀՀ պաշտոնը լուրջ կռիվ է գցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության, կառավարության ներսում:  Կլինի՞ հանդուգն մեկ  այլ թեկնածու, թե՞ ոչ, պարզ կդառնա հայտերի ընդունման վերջնաժամկետին՝ հունվարի 25-ին: Այս փուլում շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Միրզոյանը հակված է գնալ կառուցողական զիջումների, եւ քննարկվում է երկու կողմերի համար, թերեւս, «լավագույն» տարբերակը։ Իշխանական ՔՊ կուսակցության ներսում ավելորդ տրամադրություններ չհրահրելու համար, հավանական է՝ Միրզոյանն  իր մտերիմ ընկերոջը մինչեւ փետրվարի 1-ը նշանակի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, որպեսզի Ավինյանը մրցութային հանձնաժողովով լեգալացնի իր նախընտրած թեկնածուի հաղթանակը ՄՀՀ տնօրենի պաշտոնում: Նշենք, որ չճշտված տեղեկությունների համաձայն՝ Եղիշե Պետրոսյանին հովանավորելու Ավինյանի մտադրությունները ոչ այնքան վերջինիս երաժշտական ճաշակով կամ քաղաքական նույն հայացքներով են պայմանավորված, որքան համատեղ բիզնես շահերով: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Տ.Ավինյանն է հոգացել, որպեսզի Եղիշե Պետրոսյանը զբաղվի նաեւ կառավարական շենքերի վարչական համալիրի արտաքին ճակատի գեղարվեստական լուսավորության հարցով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am