Թավշյա կառավարությունը հովանավորում է բռնապետության սպասարկուներին

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Սերժ Սարգսյանի ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն պահանջված են, այլ վայելում են ներկայիս կառավարության հովանավորչությունը։   2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններ։ Այս ընտրություններին մասնակցող ընդդիմադիր հիմնական թեկնածուներից էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Ընտրությունների ընթացքին հետևելու շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում է տվել այն մասին, որ ընտրակաշառք բաժանելու մասին ստացած ահազանգի իսկությունը պարզելու համար իր վստահված անձ Լիլիթ Դրամփյանի հետ գնացել է Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցի 39/1 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ։ Զարուհի Փոստանջյանն իր՝  հանցագործության մասին հաղորդման ներկայացման ժամանակ պնդել է, որ իրավապահ մարմիններն իր հայտնած հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու փոխարեն իրեն և Լիլիթ Դրամփյանին բռնի ուժի գործադրմամբ փորձել են բերման ենթարկել ոստիկանության բաժին, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։                   2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542 հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված թիվ 62212017 քրեական գործի վարույթի ընթացքում 2017 թվականի մայիսի 20-ի որոշումներով՝ Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են տուժողներ։           2017 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին։     2017 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԳԿ քննության վարչության դատախազ Հ. Թադևոսյանի որոշմամբ վերացվել է՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017 թվականի օգոստոսի 7-ի որոշումը և քրեական գործը վերադարձվել է՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։     2017 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանը կրկին որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին։   Վերոնշյալ որոշումը բողոքարկվել է Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի կողմից  ՀՀ գլխավոր դատախազին։     2018 թվականի հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ բողոքը մերժվել է։   2018 թվականի փետրվարի 21-ին դիմողներ Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը՝ քննիչի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ բողոք են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Առաջին ատյանի դատարան։   Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ մերժել է ներկայացված բողոքը։     Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դիմողներ Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը մերժվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ։     2019 թվականի հունվարի 12-ին սույն գործով Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան։     Սույն գործով հիմնական օպօրինություն թույլ տված անձը եղել է ՀՀ ԿԱ ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Գասպարյանը։     Որպես բռնապետական ռեժիմի լավագույն սպասարկու անձանցից՝ Արմեն Գասպարյանը, օրինակ՝ ինչպես  նաև Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը պահանջված լինելով ապօրինի գործողությունների գերազանց կատարման գորառույթներում արձանագրել է պաշտոնի բարձրացում՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի 2018 թվականի հունիսի 6-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնում։             Արմեն Գասպարյանը այն ոստիկանն է, ով 2017 թվականի մայիսի 14-ին կոծկում էր «Հայաստանի Հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցի 39/1 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակեղծարարության փաստերը, որը իրագործելու համար ապօրինի հրաման է արձակել Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին զրկել ազատությունից և առևանգման միջոցով Զարուհի Փոստանջյանին փորձ է կատարել նստացնել իր անձնական ավտոմեքենան, իսկ Լիլիթ Դրամյանին «ՈՒԱԶ»  մակնիշի ոստիկանական ավտոմեքենայով առևանգել տես՝  https://www.youtube.com/watch?v=PYUkK94q5K8 ։     Թավշյա կառավարությունը հովանավորելով բռնարաքներ թույլ տված ոստիկաններին մեղսակից է դառնում  բռնապետական ռեժիմի սպասարկուների արարքներին։     14  հունվարի 2019թ.   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am