Այ այսպիսի մազալու բաներ

1922 թվականին Բենիտո Մուսոլինին Նեապոլում, ելույթ ունենալով հանրահավաքի մասնակիցների առաջ, հայտարարեց. «…մեր կուսակցության (Ազգային ֆաշիստական) ծրագիրը պարզ է. մենք ցանկանում ենք կառավարել Իտալիան: Կա՛մ այն մեզ կհանձնվի կամովին, կա՛մ մենք երթով կգնանք Հռոմ և ինքներս կգրավենք իշխանությունը»: Իսկ ո՞վ էր Մուսոլինին՝ նախկին լրագրող-հրապարակախոս, սոցիալիստ, որին հեռացրել էին կուսակցությունից ռազմատենչ հայտարարությունների և գործունեության համար: Նույն տարվա հոկտեմբերին Մուսոլինիի ղեկավարած ժողովրդական զանգվածները Միլանից քայլերթով գանցին Հռոմ և Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուէլին ստիպեցին իրենց ղեկավարին՝ դուչեին, նշանակել երկրի վարչապետ: Մի քանի օր անց Իտալիայի խորհրդարանը, որ հիմնականում լիբերալներից էր կազմված, ճնշման տակ քվեարկեց նոր կառավարության օգտին, որ կազմել էր Մուսոլինին: Մի հետաքրքիր մանրուք՝ այդ հռչակավոր պատմական քայլերթի մասնակիցները մյուսներից տարբերվելու և իրենց կազմակերպվածության մասին ակնառու հայտարարելու նպատակով կրում էին սև վերնաշապիկներ: Հիմա մի քանի պատահական զուգադիպություն. Հայաստանում Թավշյա հեղափոխությունը նույնպես սկսվեց քայլերթով Գյումրիից Երևան: Այն ղեկավարում էր լրագրող Նիկոլ Փաշինյանը, ով Երևան հասնելով՝ հայտարարեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին և պահանջեց վարչապետի հրաժարականը: Հրաժարականից հետո Ազգային ժողովում իր ընդդիմադիր մեծամասնությանը, հրապարակի կամքով, ստիպեց իրեն ընտրել երկրի վարչապետ: Այս պատահական զուգադիպությունների շարքում միայն արտաքին ճանաչելության ատրիբուտներն էին պակասում, բայց օրերս դա էլ լրացվեց: «Իմ քայլի» մի քանի հիմնական դերակատարներ ակամայից շրջանառության մեջ դրեցին միանման բաճկոններ ունենալու գաղափարը: Համոզված եմ, որ աբսուրդ է, բայց ի՞նչ մտածեմ, մարդկանց այդ խումբը դրանով փորձում է լուծել համընդհանուր ճանաչելիության (փողոցում դեմքով դեռ քչերն են իրենց ճանաչում) և ներքին կազմակերպչական միաբանության էֆեկտի խնդի՞ր: Հիմա մի հռետորական հարց. Նրանց համակիրները, որ ոչ կառավարության անդամ են, ոչ էլ պատգամավորներ, փողոցում իրար ո՞նց են ճանաչելու, նույնականացնելու կամ ուրիշներից տարբերելու: Խորհուրդի կարգով. Տարբերակները մի քանիսն են՝ սև կամ դարչնագույն վերնաշապիկներ, հատուկ թևկապներ, կրծքանշաններ կամ «դուխով» անվանական գնխարկներ: Առավել էֆեկտիվության համար կարելի է ամեն մարզի «դուխով» գլխարկը մի գույնի անել: Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am