Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթի և Սոնայի հարսանիքն է

Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթը ասաց, որ մեծ հարսանիք են անելու՝ 500-ից ավելի հյուրերով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր2018 թվականի փետրվարի 24-ին:
«Դեռ նախորդ տարի էինք ուզում հարսանիքն անել՝ չստացվեց: Նոյեմբերյանի հարսանեկան տանը կանենք: Օրն էլ հունվարի 26-ն ենք որոշել, պատահական է ընտրված: Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում. դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում»,-պատմեց Դավիթ Գրիգորյանը: Մեր հարցին, թե ինչպես է ինքնազգացողությունը եւ տրամադրությունը, Դավիթը պատասխանեց. «Հրաշք է»: Դավիթը Գրիգորյանը «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն էր սովորում, սակայն հայտնեց, որ կրթությունը կիսատ է թողել. «Չէի կարողանում սովորել, երկար նստել չէր ստացվում դասերի ժամանակ, երրորդ կուրս էի, դուրս եկա»: Ապրիլյան պատերազմի հերոսի կյանքում մեր նախորդ զրույցից հետո շատ բան չի փոխվել, ապրում է իր առօրյայով: Բարեհաջող վիրահատություն է տարել Երեւան քաղաքի Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ինքնազգացողությունից չի բողոքում, ասաց, որ լավ է: Շարունակում է ամեն ամիս պարտադիր բուժզննում անցնել: «Հունվարի 8-ին եկել էի Երեւան, որ վիրահատվեմ, բայց փոշմանեցի, հետաձգեցինք հարսանիքից հետո»,-ասաց նա: Դավիթը ոչ մի դեղորայք չի օգտագործում, բուժզննումներն ու վիրահատությունն անվճար են, իսկ պետության կողմից ստանում է 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ: Դավիթ Գրիգորյանը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, որին ի վիճակի կլինի, սակայն ասաց, որ որեւէ աշխատանք դեռ չի գտնում: Նստակյաց կյանք չի սիրում, եւ չնայած երկու ոտքերն էլ կորցրել է ու պրոթեզների օգնությամբ է շարժվում, միեւնույն է՝ գերադասում է ակտիվությունը: Դավիթից հետաքրքրվեցինք, թե հետագայում բուժումը դրսում շարունակելու կարիք ունի՞ արդոք. Ապրիլյան պատերազմի հերոսն ասաց, որ դրա կարիքն ամենեւին էլ չկա, բացի այդ էլ չի ուզում Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել, եւ անկախ ամեն ինչից՝ չի գնալու:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am