Ժիրայր Սեֆիլյանն իր զորակցությունն է հայտնում Զարուհի Մեջլումյանին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՄ ԶԱՐՈՒՀԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ. Անընդունելի և վրդովեցուցիչ է երկար տարիներ մարդու իրավունքների և արդարության համար մասնագիտական բարձր մակարդակով, անաչառորեն և անձնական զոհաբերությունների գնով պայքարած Զարուհի Մեժլումյանի դեմ կազմակերպված հրեշացման քարոզարշավը: Ակնհայտ է, որ այդ քարոզարշավը կազմակերպել է տարիներ շարունակ պետությունը զավթած հանցավոր համագործակցության մնացորդներից վերկազմավորված 5-րդ շարասյունը: Այն հանցավոր համագործակցության, որ կատարել է սպիտակ ցեղասպանություն, հարյուրավոր քաղաքացիների սպանություններ, Հայրենիքի դավաճանություն և բազում այլ առանձնապես ծանր ոճրագործություններ: Որի ներկայացուցիչները, այդ թվում՝ Զարուհի Մեժլումյանի դեմ քարոզարշավ կազմակերպողները, չունեն խիղճ և մարդկայնություն, այլ առաջնորդվում են միայն անձնական ու կլանային շահերով: Մարդիկ, որ բանտում լինելու փոխարեն մնացել են հասարակության շարքերում և դավ են նյութում մեր պետականության ու ազգի դեմ: Եվ այս քարոզարշավն էլ այդ դավի մի մասն է: Իսկ նրանք, որ ակամա ազդվում են դրանից, ըստ էության, մասնակից են դառնում այդ դավին: Անշուշտ, մինչ օրս մեր հասարակության համար շատ ցավալի վերք է Իոսիֆ Աղաջանյանի սահմռկելի սպանությունը: Ես նույնպես վշտակցում եմ Աղաջանյան ընտանիքին և խոնարհվում եմ Իոսիֆի հիշատակի առաջ: Սակայն պետությունը և հասարակությունը չեն կարող գոյատևել առանց իրավունքի և արդարադատության, առանց ներման և հաշտության: Եվ Զարուհին ընդամենը պայքարում է իրավունքի և արդարադատության համար: Հատկապես այս դեպքում, երբ խիստ կասկածելի են գործի քննության արդյունքներն ու դատավճիռը, երբ դրանցով մեղավոր ճանաչված Մհեր Ենոքյանն իր ներկայիս սոցիալական, հոգեբանական և իրավագիտակցական կարգավիճակով միանգամայն ընկալելի է որպես հասարակության լիարժեք անդամ, հասարակությունն առնվազն պարտավոր է լսել և ընկալել դեպի իր գիրկը վերադառնալու նրա խոսքը: Իմ զորակցությունն եմ հայտնում Զարուհի Մեժլումյանին և հորդորում եմ մնալ տոկուն ու նպատակասլաց, նաև նկատի ունենալ, որ հասարակության միտքն ու հոգին պղտորելու միջոցով դավեր նյութող 5-րդ շարասյան կյանքը շատ կարճ է տևելու, իսկ դավադիրներն ստանալու են իրենց օրինական ու արժանի պատիժը»:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am