Բաց նամակ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին

Մեծարգո տիկնայք և պարոնայք, Ձեզ են դիմում 2019 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորից մի խումբ երիտասարդներ։ ԱԺ պաշտոնական կայքից ծանոթանալով ս/թ հունվարի 14-ին ԱԺ անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծին, հարկ ենք համարում հարցի վերաբերյալ ներկայացնել մեր դիրքորոշումը։ Դեռ 2018թ. դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է միավորել ՀՀ Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Մշակույթի նախարարությունները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների նոր նախարարությունը կրելու է «ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» անվանումը։ Պարզ է դառնում, որ նախարարության անվանումից դուրս է մնում միայն «երիտասարդության» բառը, ինչն էլ ենթադրում է, որ ՀՀ Պետական երիտասարդական քաղաքականության պատասխանատու մակարդակն իջեցվելու է այժմյան փոխնախարարի պաշտոնի մակարդակից։ Սրան զուգահեռ մտահոգիչ է այն, որ նախարարությունների միացման արդյունքում պարզ չի, թե երիտասարդական քաղաքականության ճակատագիրն ինչ է լինելու, քանի որ դրա մասին չի նշվում որևէ տեղ։ Այս պահին գործող Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում գործում է երիտասարդական պետական քաղաքականության վարչությունը, որը համակարգում և իրականացնում է պետական երիտասարդական ծրագրեր, իսկ նույն նախարարության երիտասարդական հարցերով փոխնախարարը պատասխանատու է երիտասարդական քաղաքականության իրականացման և ոլորտի կայուն զարգացման համար։ ՀՀ-ում տարիներ ի վեր գոյություն ունի պետական երիտասարդական քաղաքականություն, որի պատասխանատուն եղել է ՍԵՀՆ նախարարի տեղակալը և այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մշակվել և ներ են դրվել «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգ»-ը, «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարություն»-ը, սկիզբն է դրվել երիտասարդական աշխատողների վերապատրաստման, պետական երիտասարդական քաղաքականության մասնակցային իրականացման համար ներ է դրվել պետական դրամաշնորհների թերևս ամենաթափանցիկ և իր տեսակով առաջին առցանց դրամաշնորհային www.cragrer.am համակարգը, որով դրամաշնորհներ են տրամադրվել երիտասարդական հասարակական կազմակերպություններին։ Պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում ստեղծվել է նաև «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, որի շնորհիվ ՀՀ տարբեր քաղաքներում բնակվող երիտասարդներ հնարավորություն են ունեցել ներգրավվել տարբեր ոչ ֆորմալ կրթական և ուսուցողական ծրագրերի, հիշեցնենք, որ 2019 թվականին նաև ձեր sms քվեարկության շնորհիվ Վանաձորը ճանաչվեց 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Հարկ է նշել, որ փոխնախարարի մակարդակով համակարգվող ոլորտը խոսում է նաև պետության կողմից այդ ոլորտին տրվող առաջնահերթության և կարևորության մասին ու սա ՀՀ-ն ներկայանալի է դարձնում միջազգային հարթակներում։ Այս մակարդակի պետական մոտեցումը մեզ՝ տեղական մակարդակում աշխատողներիս հիմնավորություն է տալիս խոսել տեղական երիտասարդական քաղաքականության մասին և բանակցել ՏԻՄ-ի հետ երիտասարդական տեղական քաղաքականություն մշակելու հարցում։ Հարկ ենք համարում անդրադառնալ նաև հաճախ հնչող տեսակետին, թե երիտասարդական ոլորտը միայն երիտասարդների (16-30 տարեկան) համար է և այդ ոլորտի համար առանձին գերատեսչության անհրաժեշտություն չկա, հաճախ այն բնորոշվում է որպես տարիքային նախարարություն։ Պետք է նշենք, որ ըստ ՀՀ երիտասարդական պետական հայեցակարգի երիտասարդական քաղաքականությունը բացի երիտասարդներին անդրադառնում է նաև երիտասարդ ընտանիքներին, երիտասարդական հասարակական կազմակերպություններին և երիտասարդական աշխատողներին։ Այստեղից պարզ է դառնում, որ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավունքի կրողները և շահառուները միայն երիտասարդները չեն և այն շատ ավելի լավն ու ընդգրկուն է։ Դիմում ենք Ձեզ, խնդրանքով, որ ս/թ հունվարի 14-ի նիստին «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորությունը (հարց ուղղելու, ելույթ ունենալու) և խոսել ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության ճակատագրի մասին։ Մենք պատրաստ ենք հանդիպել Ձեզանից յուրաքանչյուրի հետ և ներկայացնել մեր մտահոգություններն ու փաստարկներն ավելի մանրամասն։ Հարգանքով՝ 2019 թվականի տարվա երիտասարդական Վանաձորի մի խումբ երիտասարդներ

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am