Աշխարհի 60 կազմակերպություններ կմասնակցեն Պալմիրայի վերականգնմանը

Ամբողջ աշխարհից մոտ 60 կազմակերպություններ իրենց օգնությունն են առաջարկել՝ վերականգնելու համար սիրիական Պալմիրայի պատմական հուշարձանները: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Հոմս նահանգի ղեկավար Թալալ Ալ-Բարազին: Պալմիրան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայն ժառանգության օբյեկտ է, ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ էր 2015թ. մայիսի կեսից: Սիրիական բանակը Պալմիրան գրոհայիններից ազատագրել է մարտի 27-ին: «Պատմական հուշարձանների պահպանության վարչությունը գնահատել է վնասը և համագործակցում է շատ միջազգային կազմակերպությունների հետ: Ներկայումս մենք պատմական հուշարձանների վերականգնման գործում օգնության առաջարկներ ենք ստացել աշխարհի մոտ 60 կազմակերպություններից, քանի որ այդ հուշարձաններն անգնահատելի են մեր քաղաքակրթության համար»,- ասել է Ալ-Բարազին: Նա հավելել է, որ դեռ հնարավոր չէ նշել վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ գումարը, սակայն կառավարությունը կհատկացնի դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները: «Մենք հիմա սպասում ենք՝ մինչև իրենց աշխատանքն ավարտեն սիրիացի սակրավորները, ինչպես նաև սպասում ենք ռուս բարեկամներին, որոնք կօգնեն ականազերծել ճանապարհները, տները, որոնք ականապատել են ԴԱԻՇ-ի գրոհայինները…»,- ասել է նահանգապետը: Նա նաև վստահություն է հայտնել, որ տեղի բնակիչները կկարողանան Պալմիրա վերադառնալ արդեն մոտ ժամանակներս, քանի որ սիրիական իշխանությունները ենթակառուցվածքի վերականգնման փորձ ունեն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ալհոսոնը և Հոմսը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար Էրդողանն ատրճանակներ է նվիրել Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կայա Կալաս Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է Արտակարգ իրավիճակ՝ Սևանա լճում Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Վարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am