«Բայց դուք անկրկնելի եք, անկրկնելի...». Արայիկ Մանուկյան

Անկեղծ ասած, ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ հետ«հեղափոխական» ամիսները ձախողած մշակույթի նախարարությունը, պետական կառավարման՝ հիմնականում ֆեյսբուքով ու «լայվերով» զբաղված, անգործության մատնված մյուս մարմինները, իշխանության չաշխատող ուղղահայացը կանխելու են այդ պատի փլուզումը: Նայեք ի ՜նչ փառահեղ է. Երևանի գլխավոր ճարտարապետը՝ Արթուր Մեսչյանը, մեկնաբանելով փլուզման փաստը, ասում է, որ «կատարվածը անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր», միաժամանակ կարծելով, որ այն «խորհրդանշական» է: Մի կողմ թողնենք, որ Մեսչյանը ոչ թե պետք է մեկնաբանի կատարված փաստը, այլ պատասխան պետք է տա կատարված փաստի համար: Հիշում եք չէ՞, որ Մեսչյանն այդ խորհրդանշականորեն «անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների» հեղինակ իշխանության ներկայացուցիչն է: Եվ ոչ շարքային ներկայացուցիչը: Իսկ ընդամենը օրեր առաջ իր հանգույն հոխորտում էր, որ «...Մինչև ես գլխավոր ճարտարապետ եմ, այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու...»: Եվ ոչ միայն հոխորտում էր, այլ նաև նշում, որ դա վերաբերվում է նաև Արամի 23-ին»։ Գուցե հուշարձանը ոչ թե քանդվել է, այլ ինքնաքանդվել թավշյա եղանակով: Իշխանության շատ պոետիկ բացատրություններն այդ մասին են խոսում...«անձրևներ, փոսորակներ, «Հին Երևան»...»: («Հին Երևանի» և նրա հովանավորյալի թեման այլ, սակայն ոչ պակաս հետաքրքիր թեմա է, բայց այդ մասին՝ հետո:) Փառահեղ առիթ է: Գուցե առանց վարանելու հրաժարակա՞ն տա գլխավոր ճարտարապետը «խորհրդանշականորեն անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկի» իշխանության գլխավորներից մեկի պաշտոնից: Հոգ չէ, կարծում եմ: Մի երեսուն տարի անց նորից կնշանակվի՝ հիշեցնելով, որ «անկազմակերպ ու անտրամաբանական» էր այն ժամանակվա իշխանությունը: Նախադեպ ունի: Այդ հանճարեղ նշանակումով երեսուն տարի հետո էլ ոգևորությունից ճախրողներ կլինեն: Փառահե՜ղ է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Այս պաշտոնյան էլ ասում, է, «որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը» և այլն: Պատկերացնում եք ի՜նչ «հոգածության ներքո» է գտնվել: Պատը փլուզվել է հոգածությունից, պատկերացնում ե՞ք: Պատկերացնում ե՞ք, թե ինչ կլիներ, եթե այդ մե՜ծ հոգածությունը չլիներ: Երախտամոռ ու ուրացող պատը փլուզվում է տիեզերական հոգածությունից... Գուցե այս պաշտոնյան նույնպե՞ս մտածի հրաժարականի մասին, քանի դեռ բազմաթիվ այլ փլուզումներ չեն եղել և ոչ միայն պատերի... Մշակույթի նախարարության պատասխանատուների մասին որևէ բառ խոսելն ավելորդ եմ համարում: Հենց հեռախոսներից դուրս գան, կխոսենք: Կառավարման մարմինների նշածս անգործության, իշխանության նշածս չգործող ուղղահայացի մասին խոսում է միայն այն փաստը, որ արդեն փոխադարձ մեղադրանքներ կան միմյանց ուղղությամբ. գլխավոր ճարտարապետը մեղադրում է մշակույթի նախարարությանը, նախարարության պաշտոնյան զարմանում է գլխավոր ճարտարապետի զարմանալուց և սա դեռ սկիզբն է: Քաղաքապետարանի արձագանքն էլ միայն «հոգածության» մասով է առայժմ: Իսկ իրականում՝ ամենամեծ ՓԱՍՏՆ այն է, որ կա վարչապետի այց վթարված շենքի տարածք՝ քաղաքապետի ուղեկցությամբ, կա վարչապետի հանձնարարական, կան բազում պաշտոնյաներ, կան կառավարման բազում մարմիններ ու կա կորցրած երեք ամիս՝ «խորհրդանշորեն անկազմակերպ ու անտրամաբանական քաշքշուկներ»-ով ու կա անպատկառորեն «հոգածությանը» չդիմացած ու փլուզված ուրացող պատ... Ասեմ, որ առաջիկայում «հոգածությանը» չեն դիմանալու և լկտիաբար «արտահայտվելու» են Արամ Մանուկյանի տունը, «Հանրապետության» հրապարակի մետրոյի կայարանի հուշարձանային համալիրը, որի վրա բազմած է Արամ Մանուկյանի «փլուզվող» հուշարձանը և այդպես շարունակ: Հ.Գ. Իսկ գիտե՞ք որն է մշակութային քաղաքականությունը, որի մասին ամիսներ շարունակ խոսում ենք, բայց արհամարում եք սառնասրտորեն... Այն է, որ «Փոքրիկ երգիչները» այսօր պետք է քննարկեին առաջիկա մի քանի տարվա ստեղծագործական ու հյուրախաղային ծրագրերի ժամանակացույցը, այլ ոչ թե բողոքի ակցիա անեին փլուզված պատերի կողքին: Այո, փլուզվող պատերի «մեջքին կանգնած» մշակույթի նախարարություն ու պատերի տակ նկարվող թաղապետ-նախարար-փոխնախարար-փոխքաղաքապետերի կարիք չկա: Այդ դեպքում, անկեղծ ասած, կրթության, գիտության նախարարության կարիք էլ չկա: Հավատացեք, եթե այդ նախարարությունը չլինի, դպրոցները երեք ամիս, հաստատ, չեն փակվի: Քանի դեռ ուտելու կամ ճաշից առաջ ձեռքերը լվանալու «մշակույթը», որն իրականում վարքագի՜ծ է, վարքագի՜ծ, շփոթում եք մշակույթի հետ, որը նույնիսկ ամենապարզ, բառարանային բացատրություններում «մարդկային հասարակության նվաճումների ամբողջությունն է արտադրական, հասարակական և հոգևոր կյանքում, և որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում», մեզ նախարարություններ ու պետական կառավարման մարմիններ պետք չեն: Փակեք մշակույթի նախարարությունը կամ միացրեք սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, հուշարձանների պահպանությունը տվեք քաղաքաշինությանը (ի դեպ, ո՞ւր է քաղաքաշինության կոմիտեն), սփյուռքի նախարարությունը միացրեք «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Իսկ գուցե փակե՞նք պետությունը: Ֆեյսբուքը կա՝ պետությունն ի՞նչ ենք անում: Մի քիչ էլ Ինստագրամի վրա կենտրոնանանք, ամբողջությամբ բավարար կլինի: Ավելորդ ծախս չէ՞: Ֆեյսբուքին մի բան լինի՝ պետությունը կբացենք: Ահագին փող կլինենք խնայած:
Արայիկ Մանուկյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am