«Հրապարակին» կոնտրոլի տակ առնելու երազանքներ ունեցել են բոլորը. Արմինե Օհանյան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Hraparak.am-ում հրապարակված նյութին, ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․ «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։ Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։ Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եւ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»։ Փաշինյանի այս գրառումը մեկնաբանել է «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը․ «Դուք ամեն ինչով եք սկսել նմանվել Հանրապետականներին և հատկապես մամուլի հանդեպ ատելությամբ։ Իսկ «Հրապարակին» կոնտրոլի տակ առնելու երազանքներ ունեցել են բոլորը, այդ թվում ձեր հարազատ Հանրապետակսնները... երազախաբ են եղել... սենց մի քանի տեքստ ու ձեզ էլ է նույնը սպասվում... բոլոր հարցերում»։ Նիկոլ Փաշինյանի գրառմանը հակադարձել են նաև նրա էջի հետևորդները․ «Նախկին իշխանավորները առիթ բաց չէին թողնում ասելու, որ մամուլը գրում է սուտ ու սխալ, զրպարտում է իրենց, վիրավորում։ Փոխվեցին իշխանությունները, չփոխվեց ոճը։ Ներկայիս իշխանություններն էլ ամենաբարձր մակարդակով քննադատում են լրագրողներին, բայց նաեւ այն բանի համար, որ ․․․ճիշտն ենք գրում։ Պարզվում է՝ հիմա էլ պետք է գրել միայն այն ամենի մասին եւ այնպես, ինչը եւ ինչպես հաճելի է նրանց։ Այսինքն՝ միայն դրական լույսի տակ, գովասանքով։ Ի դեպ, ժամանակին, երբ իշխանության ղեկին հանրապետականներն էին, իսկ ներկայիս իշխանությունները ընդդիմությունն էր, գրում էին-ասում էին շատ ավելի խիստ ու թունոտ, քան այսօրվա մամուլն ու ընդդիմությունն է գրում-ասում։ Դերերը փոխվել են, վերաբերմունքը ազատ խոսքի ու քննադատության հանդեպ նույնն է։ Փաստորեն՝ անչափ կարեւոր է, թե դու բարիկադի որ կողմում ես»։ «Պրն Վարչապետ խնդրում եմ այս փոստը գրելու փոխարեն ասեք Ձեր կառավարության օրոք փոփոխությունները Ձեզ գոհացնում ե՞ն։ Մարդիկ աշխատանքից զրկվում են գործ չկա ներդրում չկա եղածն էլ փակում եք , ՊԵԿ նախագահը որոշումներ է ընդունում Ձեր իմացությամբ ու մարդիկ նվիրաբերած մեքենաների համար հարկվում են, ուզում եք ասեք ծանոթ բարեկամ չի գործու՞մ։ Ձեր ծանոթներն ու բարեկամներն են աշխատանքի ընդունվում, դե նորմալ է դա հո անծանոթները չէին լինելու, բայց մինչև ե՞րբ։ Ժողովրդի մի մեծ մաս նստած սպասում է երբ եք լայվ մտնելու նոր բան ասելու ոչ թե հուսադրող այլ իրականություն, հասկանում եմ Դուք էլ չեք կողմնորշվում անցյալի կերածի համար, բայց ասեք ավելի լավ է այս երկիրը մի 3 տարուց է ուղվելու մարդիկ մտածեն սոված են մնում թողեն գնան երկրից մեկա հնդիկները կոնկրետ գալիս են ներգաղթ կլինի երկիր կասեք լիքը մարդ է եկել։ Որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ ասեք ինչ եք տենում ինչ է լինելու ու ոչ միայն բառերով ավելի լավ է իրականությունը ասեք, եթե իհարկե այս փոստերին արձագանք եք տալիս և կարդում եք»։ «Աշխատեք կամ ծիկա տալի սուտ խոստում կամ ունիտազ եք նկարում կամ կաֆեներում նստած, ժողովուրդը սպասումա իրանց համար մի բան փոխեք իրանք հեղափոխությունն արին թագ տվին, որ աշխատեք փոխեք մի բան չարիք առաջնահերթն պատգամաորների աշխատավարձն ու կաբինետի ռեմոնտը չէր»։ «Կներեք, բայց էդ Ձեր խնջույքները միքիչ շատ չե՞ն հաճախացել, երկրում բազմաթիվ ծառացած, հրատապ հարցեր կան լուծելու և բազմաթիվ օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացիներ։ Վրա չտալ»։ «Ես մի բան չհասկացա։ Հազարավոր դիմում բողոքներից միայն խա՞շը տեսաք։ Ոչ մի նամակի կամ բողոքի (օրինակ ակցիան ընդդեմ մանվելի) պատասխան ոչ պաշտոնապես ոչ էլ այստեղ ֆեյսբուքյան էջում չեք անդրադառնում, բայց արի ու տես խաշին անդրադարձաք։ Իհարկե խաշը դա ճղճիմ մարդու մտքով կանցներ համեմատական անցկացնել։ Շատ ավելի լուրջ խնդիրներ կային ու կան որոնք Ձեր միջամտության և մարդկանց տեղեկատվության կարիքն ունեն։ Չգիտես ինչու դուք լռում եք»։ «Հարցը սա է. եթե ազգի մեծ մասը սոված է ու անապահով, ինչ խնջույքների մասին է խոսքը։ Ձեզ ընտրել են որ օր առաջ հասարակ ու անապահով ժողովուրդը փոփոխություններ զգա և ոչ թե տեսնի, թե ինչ լավ են ապրում պատգամավորները։ Ամոթ է»։ «Հրապարակման մեջ տրամաբանություն կա եթե հաշվի առնենք երկրում տիրող իրավիճակը, որից երևում է դուք տեղյակ չէք»։ «Կոնտրոլի տակ առնելն էլ ո՞նց ա լինում․․․երբ դուք էիք ընդդիմադիր և ընդդիմադիր թերթի խմբագիր, ձեր թերթում գրում էիք ինչ ցանկանում էիք, բայց ձեր գրածներին երկրի որևէ ղեկավար անձամբ չէր արձագանքում»։ «Մամուլին հաթաթա տալու ու թունոտ արձագանքի տեղը հիշեք, որ Ձեր խմբագրած ՀԺ-ն էր սովորաբար սենց նյութեր գրում՝ իշխանական քեֆ-ուրախությունների մասին»։ «Գործ արե՛ք, գործ։ Ուտելիքը միշտ էլ կա ու կլինի։ Լոռու մարզը վարի եք տվել ատամնաբույժ մարզպետով, սրա մասին մտածե՛ք։ Հաջորդ ցույցն իր դեմ է լինելու»։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am