Այս խորհրդարանն առավելագույնը 2 տարվա կյանք պետք է ունենա. Պետրոս Մակեյան

7-րդ գումարման Ազգային ժողովից ակնկալիքները շատ են, սերնդափոխությունն, իհարկե լավ է, որը, սակայն, շատ կտրուկ եղավ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Ըստ Մակեյանի՝ այս ԱԺ-ն առավելագույնը 2 տարվա կյանք պետք է ունենա. «Պետք է լուծի Սահմանադրության փոփոխության, Ընտրական օրենսգրքի, անցումային արդարադատության, «Կուսակցությունների մասին» օրենքի հետ կապված հարցերը և դրանից հետո, անպայման, պետք է գնա նոր ընտրությունների, հակառակ պարագայում մեր խնդիրները կշատանան»,- ասաց նա: Թե ինչու պետք է կրկին արտահերթ ընտրություններ կազմակերպեն՝ հաշվի առնելով բարձր լեգիտիմությունը, Մակեյանը պատասխանեց. «Իհարկե, լեգիտիմության խնդիր չկա, պետք է հաշվի առնել, որ հետհեղափոխական այս բարձր էյֆորիայի պարագայում ընտրություններն անցան զգացական մակարդակով, և, բնականաբար, երկու տարվա ընթացում իմ ասած հրատապ խնդիրները լուծելուց հետո ճիշտ կլինի արդեն նոր իրավիճակում հանրությանն ավելի սթափ հնարավորություն ընձեռնել ընտրության գնալու»,- ասաց նա: Պետրոս Մակեյանը նշեց, որ համոզված է, որ վարչապետ Նիկոլ փաշինյանը եթե զգաց դրա անհրաժեշտությունը, այս պահին այդ ուղղությամբ գուցե չի մտածել, բայց եթե զգաց դրա անհրաժեշտությունը, կգնա այդ քայլին»,- ասաց նա: Պետրոս Մակեյանը մասամբ համաձայն է, որ քաղաքական դաշտն ինչ-որ առումով մենաշնորհվել է, և եթե նախկինում դա ՀՀԿ-ի կողմից էր, հիմա «Իմ քայլը» դաշինքի: «Նման գնահատականը սուբյեկտիվ կլինի, որովհետև նախկինում դա ժողովրդին պարտադրված էր, հիմա ժողովուրդը հեղափոխության ազդեցության տակ է, արդյունքում ստացվում է նույնը, բայց կամավոր սկզբունքով: Տարբերությունը սա է, և պատկերը կարծես նույնն է ստացվել, արդյունքը՝ նույնը, բայց այն ժամանակ ժողովրդի քվեարկությունը նշանակություն չի ունեցել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ ընդդիմադիր և քաղաքացիական հասարակության դաշտերն ամայացել են, Մակեյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության դեպքում օբյեկտիվ է համարում, քանի որ դարձան իշխանություն՝ հաշվի առնելով այն, որ հեղափոխությանը ներգրավված էին: «Իսկ ընդդիմության ֆունկցիա կատարում են նախորդ ռեժիմից այսպես ասած սածիլները, օտարվողները»,- ասաց նա: Ըստ Մակեյանի՝ ԱԺ-ում այսօր ընդդիմություն խաղում են, ոչ թե իրական ընդդիմություն են: «Իրենք իրենց կենսակերպով ամբողջ ընթացքում ընդդիմադիր պայքարի մեջ չեն եղել, այդ իմաստով, այո, խնդիրն առկա է, և այդ իմաստով պատասխանը նույնն է՝ երկու տարին առավելագույն ժամկետն է նոր ընտրություններ անցկացնելու և ընդդիմություն ձևավորելու համար»,- ասաց նա: Հարցին, թե տեսնում է արդյոք նախադրյալներ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար, Պետրոս Մակեյանն ասաց, որ դժվար է արագ ակնկալիքներ ունենալ, քանի որ խոր փոսի մեջ ենք հայտնվել: «Ես ասում եմ՝ դժոխքից դուրս ենք եկել, խոր փոսի մեջ ենք հայտնվել, բայց այդ փոսից դուրս չենք եկել, փոսից դուրս գալու առաջին քայլերը կարծես կատարվում են՝ կոռուպցիայի դեմ պայքար, փող չի հավաքվում և տարվում Բաղրամյան 26, այդ ամենը քանդված է, բայց դա բավարար չէ, անելիքները շատ են, անդունդը շատ խորն է, և արագ արդյունքի սպասելը բարդ է, դրա համար պետք է համբերատար լինենք. իհարկե, թերացումներ կան, բայց դրանց անդրադառնալը նշանակում է խանգարել պրոցեսին»,- ասաց նա:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am