Կարեն Վարդանյանի սպանությունը բացահայտվել է. դին հայտնաբերել են ավտոտնակում թաղված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ապրիլի 1–ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևանի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի 47 բնակարանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Յուրիկի Զոհրաբյանին և Երևանի Սիսակյան փողոցի 4-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 43-ամյա Արթուր Սամվելի Մինտոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի բնակիչ Կարեն Վարդանյանին սպանելու և դին թաղելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ ոստիկաններն ու քննիչները հողի մեջ հայտնաբերել են Կ. Վարդանյանի թաղված դին: Տեղում դատաբժիշկը` զննելով դին, հայտնեց, որ գլխին կա բազմաթիվ հարվածի հետքեր, իսկ բերանի մեջ հայտնաբերվեց կտոր: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոտնակը, որտեղ հայտնաբերվել է թաղված դին, պատկանում է կասկածյալներից Գ. Զոհրաբյանին: Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ մարտի 17-ին, ինքը` իր մեքենայով, Արթուրի և Կարենի հետ մեկնել են Վրաստանի Հանրապետություն, սակայն ճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սևանի հատվածում ինքը սպանել է Կարենին և Արթուրի հետ վերադարձել են Սիսակյան փողոց ու ավտոտնակում թաղել Կարենի դին: Նշված հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ խմբեր, որոնք առանձին-առանձին ղեկավարել են Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնիԱրթուր Զոհրաբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանը: Նշված անձինք դիակի հայտնաբերման և հողից դուրս բերելու ժամանակ նույնպես գտնվում էին դեպքի վայրում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, հանցագործության բացահայտման առաջին իսկ պահից, ոստիկանների և քննիչների հետ համագործակցելով աշխատել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության աշխատակիցները` դատախազ Տիգրան Ամբարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հատկանիշներով: Գ. Զոհրաբյանն ու Ա. Մինտոնյանը ձերբակալվել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ տեղեկություններ տարածվեցին, որ Կ. Վարդանյանը անհետ կորել է, համացանցում և էլեկտրոնային լրատվամիջոցներով որոշ մարդիկ սկսեցին տեղեկություններ տարածել, թե իրավապահ մարմինները մատը մատին չեն տալիս և Կարեն Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում: Մինչդեռ ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ինչի վառ ապացույցն է կարճ ժամանակահատվածում հանցագործության բացահայտումն է:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am