Հովիկ Աբրահամյանի բազմիմաստ ակնարկները

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում է ընտրախախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն՝ դրամական տուգանքների փոխարեն: Հասկանալի է, որ այս նախաձեռնության նպատակն է այսպես ասած զգաստացնել մարդկանց, ովքեր գնում են ընտրախախտումների, ավելի շուտ ընտրախախտումների պատվեր կատարելու, երաշխիքով, որ ընդամենը պատասխանատվության կենթարկվեն դրամական տուգանքի միջոցով, որը կվճարեն կամ պատվիրատուները կամ պատվերի համար ստացվող վարձատրության մեջ կներառվի: Զարմանալի է թվում, որ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը: Չէ՞ որ դրա արդյունքոմ շատերը կհրաժարվեն քրեական պատասխանատվության ռիսկի գնալ, ինչը նշանակում է, որ կբարդանա ընտրական արդյունք ստանալու իշխանության վերարտադրողական խնդրի լուծումը: Սակայն այս մասով կառավարությունում տեղի է ունեցել հետաքրքրական դրսևորում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը դեմ է արտահայտվել օրինագծին՝ ասելով, թե կան խախտումներ, որոնց համար չարժե ազատազրկել մարդուն: Հովիկ Աբրահամյանը, համաձայնելով այս դիրքորոշմանը, այնուամենայնիվ ասել է, որ կառավարությունը պետք է հավանություն տա, քանի որ չնայած իրավականորեն ճիշտ է Հարությունյանի մոտեցումը, սակայն քաղաքական առումով կա հասարակության վստահությունը մեծացնելու խնդիր, և պետք է գնալ դրան ընդառաջ: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրական քայլ է կատարում: Մի կողմից նա քաղաքականապես «սխալ» է հանում Դավիթ Հարությունյանին՝ ակնարկելով, որ Հարությունյանը չի «զգացել» պահի նրբությունը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը, որ քաղաքականության մեջ խելքը կարևոր չէր համարում, փորձում է խելք դրսևորել և «խելք» չդրսևորելու ակնարկ անել Հարությունյանի հասցեին: Սա, իհարկե, իրողության այսպես ասած ներխոհանոցային փոքր դրվագն է, որը գալիս է հաստատելու վարչապետի և Դավիթ Հարությունյանի միջև փոխադարձ անվստահության մասին մամուլում տեղ գտնող հրապարակումները: Ավելի խոշոր առումով՝ Հովիկ Աբրահամյանը փաստորեն փորձում է մի շարք միավորներ հավաքել և՛ հանրության, և՛ միջազգային կառույցների առաջ: Բանն այն է, որ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում: Գրեթե կասկած չկա, որ ԱԺ-ն կմերժի այն կամ կընդունի այնպիսի աղավաղված ձևով, որ կլղոզվի դրա բուն էությունը: Սակայն կստացվի, որ Հովիկ Աբրահամյանն իր կողմից արել է ընտրական գործընթացի վստահության բարձրացման հանրային պահանջին ուղղված քայլը, իսկ ահա ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնոթյունը նրա այդ քայլը ջուրն է գցել: Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերայի առաջընթացն ապահովելու հարցում այդպես էլ չկարողացավ լուծել միջազգային կառույցների համար իր վստահելիության խնդիրը, ինչը անկասկած ունի էական նշանակություն: Եվ այս առումով Աբրահամյանը երևի թե ցանկանում է միջազգային կառույցներին էլ մեսիջ հղել, թե որքան պատրաստակամ է ինքը ընտրական գործընթացի վստահելիություն ապահովելու հարցում, ի տարբերություն ՀՀԿ մեծամասնության: Միաժամանակ, սրանով նաև Աբրահամյանը, հատկապես մեկնարկած 4+4+4-ի ֆոնին, ակնարկ է հղում գուցե թե նաև այսպես ասած ընդդիմադիր շրջանակներին, որ ինչ-որ բան պայմանավորվելու համար պետք է իր հետ նստեն մի որևէ սեղանի շուրջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am