Զրնգուն ապտակ Եվրոդատարանից՝ Ալիևին

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի Խադիջա Իսմայիլովան երեկ Եվրոպական դատարանում երկրորդ հաղթանակն է տարել Ադրբեջանի կառավարության դեմ: Ստրասբուրգյան դատարանը արձանագրեց, որ ադրբեջանցի իրավապահները արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել լրագրողի անձնական կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության գործով: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին 15 հազար եվրո փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատությունը ճնշելու համար: Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի բացահայտումներով հայտնի լրագրողը 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ կային՝ սեռական բնույթի լուսանկարներ, ապա՝ տեսագրություն, որն արվել է լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ սեռական ակտի ժամանակ: Հետագայում այդ տեսանյութերը նաև համացանցում հայտնվեցին։ Դրան հաջորդեց Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների կողմից լրագրողին վարկաբեկող ռեպորտաժների շարքը, որոնցում Իսմայիլովային մեղադրում էին հակակառավարական գործունեության, անպարկեշտության, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի մեջ: Հետագայում լրագրողն իր բնակարանում հայտնաբերեց բազմաթիվ թաքնված տեսախցիկներ և երկրորդ գաղտնի հեռախոսագիծ։ Այս և մյուս փաստերը քննության առարկա դարձան նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում, որոշ քայլեր արվեցին, այդ թվում՝ հարցաքննվեց Իսմայիլովան, հայտնաբերվեց հեռախոսագիծն անցկացնողը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում էր նաև, որ հարցաքննել է հնարավոր բոլոր վկաներին, լրագրողի նախկին սիրեցյալին, մերձավորներին և ընտանիքի անդամներին: Մեղավորներ, սակայն, այդպես էլ չգտնվեցին: Տեղում դոփող հետաքննության մասին իր զեկույցում երկրի գլխավոր դատախազությունը հրապարակեց առանց այդ էլ պետական քարոզչամեքենայի թիրախը դարձած լրագրողի անձնական տվյալները՝ ընդհուպ նրա տան հասցեն։ Տարիներ շարունակ լրագրողն ապարդյուն փորձում էր հասնել իրեն պախարակող արշավի կազմակերպիչների բացահայտմանը, սակայն քննությունը ձգձգվեց այնքան, մինչև լրագրողն ինքը բանտարկվեց: Տարիներ շարունակ Ալիևների թաքցրած գումարներն օֆշորներում բացահայտած լրագրողը յոթուկես տարվա ազատազրկման դատապարտվեց՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով: Արևմտյան պետությունների կողմից ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումների արդյունքում լրագրողի նկատմամբ պատիժը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ նրա՝ մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո: Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր բողոքներից մեկում Խադիջա Իսմայիլովան մասնավորապես պնդել է, որ պետությունն է պատասխանատու իր անձնական կյանք ներխուժելու համար՝ հատկապես սպառնալից նամակների և իր ննջասենյակում տեղադրված բազմաթիվ թաքնված տեսախցիկների, ինչպես նաև համացանցում իր սեռական կյանքի մանրամասների հրապարակման համար։ Լրագրողի համոզմամբ, Ադրբեջանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները՝ չի պաշտպանել իր անձնական կյանքի իրավունքը և անձեռնմխելիությունը, ոչ էլ արդյունավետ հետաքննություն է իրականացրել մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։ Երեկ Եվրոդատարանից ևս մեկ ապտակ արձանագրվեց Ալիևի վարչակազմին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am