Հայկական եթերի «լավագույն» սխալները. առանձնացրել է Լեզվի կոմիտեն

Լեզվի կոմիտեն, սկսած այն պահից, երբ այն նախագահում է Դավիթ Գյուրջինյանը, լուրջ աշխատանք է տանում հայերենը մաքրելու, մարդկանց մեջ ճիշտ խոսք ամրագրելու ուղղությամբ: Այս անգամ Լեզվի կոմիտեն անդրադարձել է հայկական եթերի ու հատկապես հեռուստասերիալների լեզվաոճական անորակությանն ու սխալներին: Երբ խոսվում է հայկական եթերի (հատկապես հեռուստասերիալների) լեզվական անորակության մասին, մեղավորները փորձում են արդարանալ` իբրև թե ներկայացնում են կյանքն ինչպես որ է: Մի քիչ ուշադիր լինենք ու կտեսնենք, որ ֆիլմերի լեզվավիճակը ոչ թե կյանքի, այլ հենց իրենց` այդ ֆիլմերը ստեղծողների հայելային արտացոլանքն է: Եթե ֆիլմում փողոցի տղան ասում է. «Մենակով ուր հելնեմ, էթամ», ու դա բացատրում են իրականությանը տուրք տալու «ազնիվ մղումով», ապա ինչո՞վ կբացատրեն կիրթ կերպարի (ինչպիսին, ասենք, «Նռան հատիկ» սերիալում հեռուստաընկերության տնօրենն է) անկիրթ խոսքը: Կարելի էր, չէ՞, գոնե այդպիսի կերպարների խոսքը հակադրել «կյանքի տղու» խոսքին, թեկուզ որպես ապացույց, որ կարող են և լավ աչքով նայել հայերենին: Բայց ահա իրականությունը. «Եթե հայրդ քո հեռախոսազանգերին չի պատասխանում, նշանակում է` ես զբաղված եմ»: Այստեղ երեք կերպար է շոշափվում՝ խոսողը, լսողը և լսողի հայրը: Բայց իրականում խոսողը հենց լսողի հայրն է: Տարօրինակ է. սովորաբար օտար լեզվով խոսելիս են այսպիսի սխալներ անում: Պետք էր ասել. «Եթե հայրդ քո հեռախոսազանգերին չի պատասխանում, նշանակում է` զբաղված է», կամ` «Եթե ես քո հեռախոսազանգերին չեմ պատասխանում, նշանակում է` զբաղված եմ»: Այս անտրամաբանական խոսքը պատահական բան չէ: Ահա ևս մի օրինակ. «Ալլան ասաց, որ դու իրեն ասել ես, որ Ալլայի ամուսնուն դու ես սպանել»: Սրանք նույն Ալլաներն են, խոսքը նույն մարդու մասին է: Ուրեմն ձևակերպումը սխալ է: Ուրեմն ճիշտ է. «Ալլան ասաց՝ դու իրեն ասել ես, որ իր ամուսնուն դու ես սպանել»: Եվս մի անտրամաբանություն. «Ես նրան ասել էի, որ գալու եմ քո հետևից»: Խոսողն իրականում ոչ թե գալու, այլ գնալու է, և ոչ թե խոսակցի, այլ երրորդ մեկի՝ նրա հետևից, ում մասին խոսում է: Ուրեմն պետք էր ասել` «Ես նրան ասել էի, որ գնալու եմ իր հետևից»: Իսկ ահա սրա՞ն ինչ կասեք. «Քո ամեն խոսքի տակ ես մի ամբողջ նախադասություն եմ տեսնում»: Կատարյալ անհեթեթություն է: Սցենարի հեղինակը չի պատկերացնում, թե ինչ է խոսքը, ինչ է նախադասությունը: Այստեղ ճիշտ կլիներ ասել. «Քո ամեն ասածի տակ ես շատ բան եմ տեսնում», կամ՝ «Քո մի ասածից հազար բան եմ հասկանում» և այլն: Հիմա սա. «Ես անարդարություն եմ թույլ տվել ու պետք է վերականգնեմ այն»: Բնականաբար խոսքը արդարության վերականգնման մասին է, բայց այս ձևակերպմամբ ստացվում է, որ ֆիլմի հերոսը պիտի վերականգնի անարդարությունը: Ճիշտ կլիներ. «Ես անարդարություն եմ թույլ տվել ու պետք է վերականգնեմ արդարությունը», «Ես արդարությանը դեմ եմ գնացել ու պետք է վերականգնեմ այն», «Ես անարդար բան եմ արել ու պետք է քավեմ մեղքս» և այլն: Հաջորդը՝ «Նա մեր ոչ մի հարցին չպատասխանեց, որովհետև իրեն կարգին մարդու պես պահեց»: «Որովհետև» շաղկապով սկսվում է պատճառի պարագա երկրորդական նախադասությունը, բայց այստեղ այդպես չէ: Ճիշտ կլիներ. «Նա մեր ոչ մի հարցին չպատասխանեց, որովհետև կարգին մարդ է»: Կարելի է և առանց շաղկապի` «Նա մեր ոչ մի հարցին չպատասխանեց: Իրեն կարգին մարդու պես պահեց»: Դե, իսկ ստորև բերվածներն, ինչպես ասում են՝ առանց խոսքի. 1. Էսօր տրամադրությունդ դուրս չի գալիս: Որովհետև տրամադրություն չունեմ: 2. Ես տարվել եմ քեզնով: Ես դրա համար միտումնավոր ոչինչ չեմ արել: Գիտեմ, էդ ե՛ս եմ տարվել քեզնով առանց քո կողմից որևէ քայլ անելու: 3. Ես որ քեզ տենում եմ, միանգամից լավանում եմ ու լավ եմ ըլնում: vnews.am

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am