Ո՞վ կդառնա իշխանության «սիրելի» ընդդիմությունը. այս խաղը «մոմի գինը չի հանի»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ թվում էր, թե Ընտրական օրենսգրքի քննարկումները բավարար հարթակ էին` ընդդիմության մեկտեղման, կրկին ապացուցվեց` ուզում են լավ, ստացվում է` ինչպես միշտ: Իշխանությունն էլ իր հերթին յուր «նրբագեղ» ձեռամբ աննկատ տարանջատում-միակցում, միակցում-տարանջատում է ընդդիմությանը, վերջինիս էլ այլ բան չի մնում, քան թմրադեղ ընդունածի ենթագիտակցությամբ գլուխը դնել իշխանության ուսին ու մոլագարի ենթարկվածությամբ խաղալ այն կանոններով, որ «առաջարկում-թելադրում» է իշխանությունը: Ու խաղը «մոմի գինը չի հանի», որովհետեւ այլ տարբերակով, գոնե ասպարեզում եղած ընդդիմությունը չի կարող հայտնվել «ցանկալի» վայրում` «Կոզեռնի գերեզմանոցում»: Իսկ բացակա «դրվել» այնտեղ, նշանակում է բացակայել քաղաքական դաշտից հաջորդ հինգ ու, Աստված գիտե, քանի տարիների ընթացքում: Ուստի չպետք է ռիսկի դիմել ու «շամպայն» խմել, մանավանդ խաղացողներից գլխավորը` ՀԱԿ-ը, շատ լավ գիտե շամպայնի «հետեւանքների» մասին` 1996-ից սկսյալ: Ուստի պետք է առարկայական շերտում ցուցանել, թե իրենք կաթոլիկն են աշխարհի բոլոր կաթոլիկներից առավել, իսկ ներքին շերտում առաջանցիկ ու ինքնամոռաց նետվել իշխանության գիրկը եւ սպասել, որ նույն «իշխանը» հայտարարի` ընդդիմադիր դաշտում յուր սիրելին հատկապես ինքն է: Ինչն էլ իշխանությունը չի շտապում անել, թողնում է, որ ընդդիմությունն ինքնադրսեւորվի, ինքնայրվի, բմբուլները քամուն տա, մոխիրը լցնի գլխին` ըստ ամենայնի: Ասացինք` ամենամեծ անհանգստությունն այս առումով ունի ՀԱԿ-ը: Օսկանյանի կուսակցության ստեղծումը ուշանում է: «Նոր Հայաստանը», որի հետ ՀԱԿ-ը մշտապես «համադրումների» խնդիր է ունեցել, մանավանդ որ հասկանում է` «Նոր Հայաստանն» իրականում սպասում է Օսկանյանի «երեւութացմանը», այդ պատճառով «բրոնյա» է արել Ազատության հրապարակը։ Նույն այդ պատճառով էլ Լեւոն Զուրաբյանը փորձում է ստանձնել ԸՕ-ի մոդերատորի դերն ընդդիմադիր դաշտում, ինչը ոչ մի կերպ չի ստացվում, որովհետեւ դա չի ցանկանում իշխանությունը, դա չի ցանկանում ընդդիմությունում որեւէ մեկը: Ընդ որում, այս ամենում մի «նրբագեղ» շերտ եւս կա. 2008-ից սկսած քաղաքական խաղեր ու «մաստեր-կլասներ» ցուցանած ՀԱԿ-ը, որ վարպետորեն խաղաց այն օրերի իշխանության` Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հայտնվեց նույն «գծում» Վարդան Օսկանյանի հետ, հավերժաբար իր ծառայությունները «մատուցանեց» ԱԺ նախագահ Հովհաննես Արգամիչին` ընդդեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր հասկանում է, որ Օսկանյանը «խիստ ի թուլացված», Արգամիչը չունի նախկին էնտուզիազմն ու ժամանակավոր է` բոլոր ժամանակավորներից, ուստի ՀԱԿ-ն ուզում է եւս մեկ անգամ «խոսեցվել», առավել ստույգ` երկխոսել Սերժ Սարգսյանի հետ: Սակայն, դատելով ԱՄՆ այցի ելած Սերժ Սարգսյանի ու յուր իշխանական ներկայացուցիչների «կացութաձեւից», իրենք ամենեւին չունեն մեկ եւ ընդմիշտ մարտի մեկին տուն գնացած, այնտեղից այլեւս «չվերադարձած», յուր սատելիտներին ԱԺ ուղարկած ՀԱԿ-ի առաջնորդի եւ նրա «մնացորդացի» հետ որեւէ բան կիսելու` երկխոսելու, էլ չենք ասում` «սիրելու» ցանկություն: ՈՒ «4+4+4» ձեւաչափի հետ «ժամադրությունից» առաջ իշխանությունը հանդիպում է «միայնակ գնացող» Նիկոլ Փաշինյանի, արեւմտյան վեկտոր համարվող Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի հետ: Հիշեցնենք եւս մեկ անգամ` այդ պահին Սերժ Ազատիչը ԱՄՆ-ում էր: Ի դեպ, այնտեղ` միջուկային «անցուդարձին» մասնակցելու էր գնացել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ներկայացուցիչը նույնպես չմասնակցեց «4+4+4»-ի հանդիպմանը: Բացատրե՞նք, թե՞ հասկացաք` ինչու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am