2019թ. թանկացումների 3 ալիք է սպաս­վում․ առաջին ալիքն արդեն ընթացքի մեջ է

«168 ժամ» թերթը գրում է. «Թեև Կենտրոնական բանկը հայ­տարարում է, որ 2018 թվակա­նին գնաճը կանխատեսվածից ավե­լի ցածր է, այնուհանդերձ ասել, որ տարին զերծ էր թանկացումներից, միանշանակ սխալ կլինի: Տարվա ընթացքում թանկացումները հաս­տատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոս ամսին երևանյան շուկաներում իր կատա­րած շրջայցի արդյունքում: Դրանից բացի, ակնհայտ է, որ անցած տար­վա ընթացքում Հայաստանում կյանքն ակնհայտ թանկացել է, օրի­նակ՝ ալյուրի գինը բարձրացել է շուրջ 10 տոկոսով, որի արդյունքում էլ առաջնային մթերք համարվող հացը մի շարք խանութներում 100 դրամի փոխարեն սկսել են վաճա­ռել 120 դրամով: Սակայն, եթե 2018թ. դեպքում կարող ենք տարին ավարտված և արհավիրքներն ինչ- որ կերպ հաղթահարված համարել, ապա արդեն մեկնարկած 2019թ. այս առումով այնքան էլ խոստում­նալից չէ: Ավելին՝ 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպաս­վում: Թանկացումների առաջին ալիքը, որ արդեն իսկ ընթացքի մեջ է, կապ­ված է Հայաստանի ԵԱՏՄ միասնա­կան մաքսային համակարգին ին­տեգրվելու շարունակական գործըն­թացի հետ: Բանն այն է, որ ՀՀ-ի և ԵԱՏՄ այլ երկրների մաքսատուրքերի միջև կար հսկայական տարբե­րություն, և 2014թ. որոշվեց այդ ապրանքների մի մասի շուրջ 800 ապ­րանքատեսակի մաքսատուրքերը բարձրացնել աստիճանական՝ այդպիսով նպատակ ունենալով մեղմել կենսական նշանակություն ունեցող ապրանքների կտրուկ թանկացումը, ինչը ֆիքսվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ- ին միանալու պայմանագրի առան­ձին հավելվածով: Համաձայն վեր­ջինիս, 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրան­քատեսակների մաքսատուրքերը, որը շատ մոտ ապագայում կարտա­ցոլվի նաև ապրանքների շուկայա­կան գների վրա: Այդ ապրանքատե­սակներն են. 1. Առաջին անհրաժեշտության մթերքներ: Երրորդ երկրից ներմուծ­վող և այս ենթախմբին պատկանող հացահատիկային արտադրանքի մաքսատուրքը ըստ տեսակների բարձրանում է 2-4 տոկոսով, կարա­գի, բուսական ու կենդանական յու­ղի և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13%-ով: 2. Մսամթերք: 2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը 22%-ով: 3. Գյուղմթերք: Գյուղատնտեսա­կան արտադրանքը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 10-13%-ով: Սա ևս վե­րաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծվում են 3-րդ երկրից, որի մեջ հիմնականում մտնում են ցիտրուսային մրգերը և ձմեռային սե­զոնում ներմուծվող բանջարեղենը: 4. Գյուղատնտեսական նշանա­կության ապրանքներ: Այս ոլորտում ևս արձանագրվելու է մաքսատուրքերի ավելացում, որի արդյունքում առնվազն մաքսատուրքերի չափով թանկանալու են պարարտանյութե­րը 4%-ով, հացահատիկն ու կենդա­նական կերերը 2-4 %-ով, գյու­ղատնտեսական գործիքները 3-6%- ով: Հատկանշական է, որ հատկա­պես այս ապրանքների թանկացումը հանգեցնելու է նաև գյուղոլորտի տեղական արտադրանքի ինքնար­ժեքի բարձրացման: Շինանյութ և տնտեսական ապ­րանքներ: Առաջիկայում 2-5 %-ով թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռո­ցիկը, թելերը, կտորեղենը, գործ­վածքները: Սպիտակեղենը և ան­կողնային պարագաները. կթանկա­նան 10 %-ով, փայտե արտադրան­քը՝ 5-10 %-ով, կերամիկական սա­լիկները, լամպերը, ապակյա տարաները՝ 10 %-ով, լուսավորության հա­մար օգտագործվող լամպերը՝ 12 %-ով, իսկ այլ տեսակի շինանյու­թը ավելի քան 5 %-ով: Սպասվող ցանկը սրանով չի սահ­մանափակվում. այստեղ անհրա­ժեշտ է ավելացնել նաև, որ վերոնշյալ ապրանքների թանկացման արդ­յունքում կարձանագրվի նաև փոխ­կապակցված ապրանքների գների բարձրացում, որը կբերի ընդհանուր թանկացումների տնտեսության բո­լոր ոլորտներում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am