102-րդ ռազմակայան․ սոսկալի սպանություններ ու այլ միջադեպեր

Վաղը լրանում է Գյումրիում կատարված սոսկալի սպանության 4-րդ տարին․ 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը 2015-ի հունվարի 12-ի գիշերը, թողնելով ծառայությունը, ներխուժեց և Ավետիսյանների ամբողջ ընտանիքին՝ 7 անդամներին, այդ թվում՝ երկու մանուկներին, սպանեց նրանց իսկ տանը։ Սա ոչ առաջին և պարզվեց հետագայում, ոչ էլ վերջին դեպքն է, երբ 102-րդ ռազմակայանի ծառայողները զոհ են դառնում անմեղ մարդիկ։ Ընդհանուր առմամբ, 1992-ից ի վեր, 102-րդ ռազմակայանի հետ կապված միջադեպերի արդյունքում սպանվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ ռուսներ։ Վերհիշենք դրանք ժամանակագրական կարգով։ 1992 թվականի հուլիսի 11-ին մի խումբ ռուս զինծառայողներ փորձեցին Գյումրիից դուրս տանել հատուկ կապի ռազմական կայանքների խոշոր բեռ: Դեպքը տեղի է ունեցել 102-րդ ռուսական ռազմակայանի հիմնադրումից մի քանի շաբաթ  առաջ: Գյումրիի 102-րդ ռազմակայանը ձևավորվել է Հայաստանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի հենքով: Բեռը հափշտակվել կամ անօրինական կերպով ձեռք էր բերվել 7-րդ բանակի զորամասերից մեկում: Գյումրիի մաքսատանը զինվորներին առաջարկվել էր ներկայացնել բեռի փաստաթղթերը: Զինվորականները նստել էին մեքենան և փորձել թաքնվել: Նրանց հետապնդել էին իրավապահները: Տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվեց 5 զինվոր հափշտակողների կողմից, իրավակարգի 3 և 3 խաղաղ բնակիչներ, ևս 6 մարդ վիրավորվեց: Հարկ ենք համարում միայն ընդգծել, որ դեպքից հետո ռուսական մամուլը կրակ էր թափում հայերի վրա, իսկ Կրեմլը Երևանից հրապարակավ պահանջում էր ներողություն խնդրել: Հայաստանը, ունենալով մեկ տարուց էլ պակաս անկախության պատմություն, ներողություն չխնդրեց, սակայն պատրաստակամություն հայտնեց համագործակցել անաչառ հետաքննություն անցկացնելու հարցում: Շաբաթներ անց Հայաստան այցելեց ՌԴ վարչապետ Եգոր Գայդարը, և միջադեպը համարվեց հարթված։ 1999-ին 102-րդ ռազմակայանի երկու ծառայողներ, որոնք եղել էին հարբած, Գյումրիի շուկայի տարածքում անկանոն կրակահերթ էին բացել՝ սպանելով 2 և վիրավորելով 14 մարդու։ 2013-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի երկու դպրոցականներ զոհվեցին պայթյունից, երբ նրանց հանդիպեց ռուսական ռազմակայանի ուսումնական վարժարանի տարածքում թողնված ականը։ Եվ վերջապես, 2018-ի դեկտեմբերին Գյումրիի կենտրոնական թաղամասերից մեկում հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Նա մահացավ հիվանդանոցում։ Նրա սպանության գործով 102-րդ ռազմակայանի զինծառայող է կալանավորված։ Ի դեպ, 2018-ի հուլիսին, առանց բնակիչներին տեղեկացնելու, 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները ուսումնական վարժանք էին իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ Փողոցներում իրականացված պայթյունների և կրակոցների ձայնից գյուղացիները խուճապի էին մատնվել։ Այս տհաճ միջադեպի առիթով, օրեր անց, 102-րդ ռազմակայանը ներողություն հայցեց։   civilnet.am

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am