Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսելու դեպքերը:
Նա նշել է, որ Ադրբեջանից էթնիկ նկատառումներով Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: «Ես այդ մասին մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ գրանցվել է, մենք նման միջադեպեր ֆիքսել ենք նաև նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը դրել ենք Ադրբեջանի ղեկավարության առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում՝ սխալ և վատ ավանդույթ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի անթույլատրելիության վրա: Մենք պահանջել ենք դադարեցնել այդ պրակտիկան: Այն չի համընկնում երկու երկրների բարեկամական հարաբերություններին»,- ասել է Զախարովան:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը