Արփինե Հովհաննիսյանն այսուհետ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ: Ինչպես տեղեկացրել է` ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ իրավաբանական գրասենյակ են հիմնել:
«Ուզում եմ ասել, որ ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել և լիցնեզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար ևս կզբաղվեմ, գումարած դրան՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձևաչափի համար որոշ նախագծեր կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի, կարող եմ ձեզ խոստանալ, որ հանրային քաղաքականությունից և ձեր հետ շփումներից չեմ խուսափելու»,–ասել է նա։
Հարցին՝ թե չի արտագաղթելու, Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ոչ չի արտագաղթելու, Հայաստանի Հանրապետությունն իր հայրենիքն է և ինքը շարունակելու է այստեղ գործունեություն ծավալել:
Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի գործունեությանը՝ Հովհաննիսյանը չի ցանկացել քաղաքական գնահատականներ տալ, միայն ասել է, որ պատգամավորները կգիտակցեն իրենց վրա դրված բեռը ու հասարակության նկատմամբ ունեցած պատասխանատվությունը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը