Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, հարցրեցին, թե որքանո՞վ է ճիշտ այն տեղեկատվությունը, որ իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ազդել է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ազատ արձակման դիմումի վրա, որին ի պատասխան պատասխանեց, որ դրանք սուտ լուրեր են:
«Սո՛ւտ է. եթե որևէ մեկը պաշտոնապես նման բան կհայտարարի, դատարանում կհայտնվի: Նախ՝ ես հպարատանում եմ իմ մամուլի խոսնակով, նրա ծառայությունը բավականին բարձր եմ գնահատում: Ասեմ, որ նրա ծառայությունը բացառապես պետական վերահսկողության ծառայությունների ֆունկցիաների մեջ է: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել: Այս երկու օրը կեղծ բարեպաշտները փորձում են բարձր արժեքներից խոսել և ինչ-որ սլաքներ են ուղղում»,- ասաց նա:
Արդարադատության նախարարության վրա ճնշումների հետ կապված հարցին էլ ի պատասխան բանախոսը վստահեցրեց, որ սուտ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. «Եթե որևէ մեկը պաշտոնապես նման բան կհայտարարի, դատարանում կհայտնվի»,- եզրափակեց նա:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը