«Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

News.am լրատվականի հարցազրույցը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։ Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ ավելի լայն համատեքստում։ Խոսքս նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստի մասին է։ Նաև՝ դատական համակարգի վրա իշխանության կողմից գործադրվող աննախադեպ ու բիրտ ճնշման համատեքստի մասին։ Այս առումով տեղի ունեցածն ինձ համար միանգամայն սպասելի էր։ Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն այնքան ակնհայտ է դարձել ու իրականացվում է այնքան անթաքույց ու կոպիտ ձևերով, որ նույնիսկ առանձնապես վելուծելու ու դա ապացուցելու կարիք էլ չի առաջանում, բավական է միայն փաստերի պարզ համադրություն կատարել։ Հիշենք նախագահի հրատապ կալանավորմանը լծված դատարանի գիշերային նիստերը ու համադրենք դրանք երեկոյան 18։30–ին տուն շտապող քննիչի ու նիստը 12 օրով հետաձգող և, ըստ էության, արդարադատություն իրականացնելուց խուսափող դատավորի գործելակերպի հետ։ Հիշենք երկու գաղտնալսումների խայտառակ բովանդակությունը, ինչը, ի դեպ, արդեն լի ու լի բավարար է նախագահ Քոչարյանին քաղբանտարկյալ հայատարարելու համար։ Հիշենք վարչապետի՝ դատավորներին ողղված կոշտ սպառնալիքները, որոնց հնչեցումը «պատահականորեն» զուգադիպում էր նախագահ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստերի ժամանակահատվածներին։ Հիշենք, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավորների վարկանիշային ցանկում մինուս 12 ցուցանիշ ունեցող վախեցած դատավորի որոշումը և վերացրեց մեկ այլ որոշում, որ կայացված էր վարկանիշային աղյուսակը գլխավորող հեղինակավոր դատավորի կողմից։ Հիշենք Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելը, ՀՔԾ ղեկավարի իրականության հետ աղերսներ չունեցող «մեղադրական» հայտարարությունների շարանը, Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մերկապարանոց մեղադրանքները, որոնք մանիպուլյատիվ կերպով ներկայացվում էին որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Վերստին մատնանշենք ընդհանուր առմամբ «Մարտի 1-ի» գործի ամբողջ այս տխրահռչակ «նոր դրվագը», որը, ինչպես մի հարցազրույցում ասաց նախագահ Քոչարյանը, պարզապես իրավաբանական աղբ է իրենից ներկայացնում, ուրիշ ոչինչ։ Կրկնեմ՝ տեղի ունեցողի ընդհանուր տրամաբանությունն ու նպատակն այքան պարզ է արդեն, խոսակցական լեզվով ասած՝ արդեն այնքան է «վառվել», որ, կարծում եմ, նույնիսկ այս պրիմիտիվ ներկայացման սցենարի հեղինակներն էլ դրան չեն հավատում։ Այնպես որ՝ իմ կարծիքով երեկվա իրադարձությունն ընդամենը մի դրվագ էր այս նույն խաղում, ուրիշ ոչինչ։ Դուք օգտագործեցիք «քաղբանտարկյալ» եզրույթը։ Կարծում եք՝ այն կարո՞ղ է կիրառվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Այո, միանշանակ։ Ընդհանրապես, դեկտեմբերի 28-ի դատական նիստի զավեշտալի պատճառով 12 օրով հետաձգումից հետո հրապարակային դաշտում նախագահ Քոչարյանի վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել այդ ձևակերպումը։ Դա կարծես վերջին կաթիլը դարձավ շատերի համար, ովքեր դեռ հույս ունեին, թե տեղի ունեցողը կարող է իրավական հարթության մեջ տեղավորվել։ Եվ թող որևէ մեկին չթվա, թե «քաղբանտարկյալ» եզրույթի օգտագործումը իրողությունների կամայական մեկնաբանություն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կամ համակիրների կողմից, բացարձակապես։ Ուզում եմ հիշեցնել այդ եզրույթի ԵԽԽՎ սահմանումներից ընդամենը մեկը, համաձայն որի, քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որի ձերբակալությունը կամ կալանավորումը այնպիսի դատական գործընթացի արդյունք է, որը հստակ անարդար է և կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ։ Քիչ առաջ իմ կողմից ներկայացված փաստերի համադրությունը հենց դրա մասին է վկայում՝ այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Ի դեպ, դա շատ լավ են հասկանում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Բազմաթիվ ազդակներ ունեմ եզրակացնելու համար, որ մեր հիմնական արտաքին քաղաքական գործընկերները արդեն հստակ համապատասխան եզրահանգումներ են արել և ձևակերպել են իրենց մոտեցումները Քոչարյանի գործի վերաբերյալ հենց այս տրամա¬բանության լույսի ներքո։ Վստահ եմ՝ ժամանակի հետ մեր իշխանությունները կհամոզվեն դրանում։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am