Արսեն Խառայանն առաջարկում է ԱԺ նորընտիր պատգամավորներին համատեղ հայտարարությամբ աջակցել Կարո Փայլանին

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանի «Ալիք Մեդիա» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն առաջարկում է ԱԺ նոր պատգամավորներին համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից Կարօ Փայլանի։ «ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի սիրելի գործընկերներ Հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից` Garo Paylan - Կարօ Փայլան-ի: Ինչպես գիտեք, թուրքական պետությունը արդեն տեւական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա եւ իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռեւս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով: Հիշեցնեմ, որ հենց այս հոդվածով էր հետապնդվում ուղիղ 12 տարի առաջ Պօլսում սպանված Ակոսի խմբագիր Հրատ Դինքը: Խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտումությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաեւ պետք է ուղերձ հղի Գործադիրին, իսկ մասնավորապես Արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում եւ միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող հայտարարություններ, ելույթներ եւ բանաձեւեր ընդունելու ուղղությամբ: Խորհրդարանական դիվանագիտությունը առաջիկայում ունենալիք ամբիոնները կարող է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ հայկական սփյուռքի քաղաքական կառույցները վստահաբար ակտիվորեն աջակցելու են գործընթացին: Հայտարարությունն առաջին հերթին Փայլանի եւ իր գործընկերների կյանքին սպառնացող վերահաս վտանգը ինչ-որ կերպ կանխելու նպատակ կունենա, սիմվոլիկ կլինի սակայն նաեւ նախադեպը, երբ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող Օրենսդիրն առաջին իսկ օրվանից ցույց կտա, որ կան հարցեր, որոնց պարագայում մենք անկախ ամեն ինչից միասնական ենք: Մեզ բոլորիս բարի եւ խաղաղ ընթացք...», - ասված է Խառատյանի Facebook-յան գրառման մեջ։

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Թրամփը մտադիր է Իրանի հետ համաձայնագիրը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքը Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Աբբաս Արաղչին ընդգծել է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը ՀՕՊ-ը վեց ժամում խոցել է 40 ուկրաինական անօդաչու սարք Ռուսաստանի տարածքի վրա Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին 129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ» ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ» Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հուսախաբ է եղել․ «Հրապարակ» Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է. կալանք, կալանք մինչև վերջ. «Ժողովուրդ» Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում. «Իրավունք» Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ» Փաշինյանը վստահեցրել է՝ ամեն ինչ անելու է, որ ընդդիմադիրները հրաժարվեն մանդատներից. «Իրավունք» «Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am