«Լուսավոր Հայաստան»-ը դեռ չի որոշել, թե ով է ղեկավարելու համանուն խմբակցությունն Ազգային ժողովում: Այսօր նախքան մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը
Հարցին՝ Դո՞ւք եք ղեկավարելու խմբակցությունը, նա պատասխանեց. «Ենթադրվում է՝ այո»: Իսկ թե ով է լինելու խմբակցության քարտուղարը, նա պատասխանեց՝ դեռ որոշում չկա:
ԱԺ առաջին նիստին քննարկվելու է նաև Կառավարության օպտիմալացման հարցը, ձեր խմբակցությունն ունի՞ որոշում՝ ինչպես է քվեարկելու նախագծին հարցին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց․ «Այդ նախագծին դեմ ենք, որովհետև սուպերվարչապետական համակարգը դրա մեջ պահպանված է, իսկ այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև այսօրվա իշխանություններին։ Հետևաբար, ԱԱԾ-ն, պետեկամուտների կոմիտեն, պետք է վերադառնան խորհրդարանական վերահսկողություն»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համագործակցությանը, նա նշեց, որ որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեն, ուղերձ են հղել բոլորին, ովքեր իրենց հասցեին ապատեղեկատվություն ու հակաքարոզչություն են իրականացրել:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը