«Գործող ընթացակարգերի պայմաններում երեխա որդեգրել ցանկացող անձինք տեղեկատվությունն ստանում են մարզպետարաններից եւ այստեղ մենք շատ բողոքներ ունենք: Այդ տեղեկատվությունը հասանելի է միայն մարզպետարանների այդ ստորաբաժանումների միջոցով: Ով կարողանում է շուտ տեղեկատվություն ստանալ այդ երեխաների մասին, իրենք առաջինն են ներկայացնում երեխայի հետ հանդիպելու դիմումը: Ըստ կառավարության որոշման նախապատվությունը տրվում է նրան, ով առաջինն է դիմումը ներկայացրել»,-կառավարության նիստի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:
«Այսինքն մենք չունե՞նք ցանկ որդեգրել ցանկացող ընտանիքների»,-հետաքրքվեց Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ,ինչին փոխնախարարը պատասխանեց. «Առաջին քայլն այն է, որ ընտանիքը դիմում է իր բնակության վայրի մարզպետարան կամ Երեւանի քաղաքապետարան, սահմանված փաստաթղթերի ցանկը ներկայացնում է եւ եթե ստանում է դրական եզրակացություն, ապա հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ: Հետո այդ ամենը փոխանցվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Ներկայումս մենք 300 երեխա ունենք որդեգրչման ենթակա եւ մոտ 140 ընտանիք ցանկացել է երեխա որդեգրել եւ 47 օտարերկրացիների ընտանիքներ: Խնդիրն այն է, որ այդ երեխաները հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներ են, իսկ որպես կանոն հատկապես տեղացի ծնողները ցանկանում են առողջ երեխա որդեգրել»:
«Հենց որ առողջ երեխա է հայտնվում մեր բազաներում, ով առաջինը դիմում գրում է, իրենց էլ տրվում է նախապատվությունը:Եթե ծնողները հրաժարվել են երեխայից, երեխան հաշվառվում է որպես որդեգրման ենթակա: Մենք մանկատներում ունենք երեխաներ, որոնց ծնողները չեն հրաժարվել իրենց ծնողական իրավունքներից, նրանց որդեգրման ենթակա չեն: Նախապատվությունը տրվում է տեղացի ծնողներին, բայց երեք ամիս անց, տեղեկատվությունը փոխանցվում է նաեւ դուրս»,-ասաց Արսեն Մանուկյանը:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք այստեղ գործ ունենք ոչ թե զուտ կոռուպցիայի, այլ մաֆիայի հետ: Ես վերջին ամիսներին փորձել եմ համառորեն այդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ, որ շատ մոտ է ամեն բան բացահայտվելուն, բայց մինչեւ վերջ չեմ կարողացել արդյունք գրանցել:
Ընդ որում, գումարները, որոնք սկսվում են մանկատներում, շարունակվում այլ մարմիններում, այսբերգի գագաթն է»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը