Ինձ համար խորհրդանշական է գտնվել Էդվարդ Քենեդիի անունը կրող ինստիտուտում

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մարտի 31-ին ՀՀ Նախագահը այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան: Տնօրեն Հուրի Բոյամյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների և ուսուցիչների հետ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա պատմություն ունեցող այս կրթօջախ են հաճախում համայնքի ամենատարբեր տարիքի 170-ից ավելի երեխաներ:   Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ սենատոր Թեդ Քենեդիի այրի Վիկտորիա Քենեդին և հրավիրել շրջայցի: Ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ինստիտուտի հուշամատյանում: «Ինձ համար խորհրդանշական է գտնվել Էդվարդ Քենեդիի անունը կրող ինստիտուտում. մեծ ամերիկացու, ով իր գործունեությամբ լիարժեքորեն վաստակել է «Հայաստանի բարեկամ» լինելու կոչումը: Այս ինստիտուտը, որի տեսլականը Սենատորն ուներ դեռ իր կենդանության օրոք, լավագույնս արտացոլում է նրա՝ ժողովրդին անշահախնդիր ծառայելու նվիրումը և հասարակության մեջ քաղաքական ինստիտուտների, մասնավորապես՝ Սենատի նկատմամբ վստահության ամրապնդման ձգտումը: Հենց նման հաստատություններում են աճում քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող սերունդներ, այդ թվում՝ ապագա առաջնորդներ»,-գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Մասաչուսեթս նահանգից ՀՀ Նախագահը մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու ԱՄՆ մայրաքաղաքում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am