Ինչը զիջելու դիմաց. հայ-ռուսական հավերժ երկընտրանք

Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» այսօրվանից բանակցությունների նոր փուլ են սկսում: Օրակարգում՝ հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի թեման է ու դրա ազդեցությունը հայաստանցի սպառողներին գրպանի վրա։ Երկկողմ քննարկումները կարող են ամիսներ տևել՝ «Ազատության» հետ զրույցում կանխատեսել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Գործադիրի անունից բանակցող Գրիգորյանը նաև նշել՝ քանի դեռ չկա հստակ որոշում, «Գազպրոմը» չի դիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հարցով։ «Հստակ պայմանավորվածություն կա, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի», - ասել է Մհեր Գրիգորյանը: - «Եվ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա»: Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դեկտեմբերի 31-ին հայտարարելով՝ 2019-ի 1000 խմ դիմաց այն 150 դոլարից դառնում է 165 դոլար։ Թե ով է կրելու այդ 15 դոլարի տարբերության բեռը, առայժմ անհայտ է, սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը կարծում է՝ ամեն ինչ պետք է արվի, որ սպառողի համար սակագինը չբարձրանա։ Այժմ հայաստանցի սպառողները 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 286 դոլար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ բանակցությունների այս փուլում քննարկվելու են «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքների արդյունավետությունն ու ծախսերի կառուցվածքը, ռուսական ընկերությունում կատարվելու են ուսումնասիրություններ։ «Ընկերության ավելի էֆեկտիվ աշխատանքը և ավելորդ ծախսերի կրճատումը բխում է նաև հայկական «Գազպրոմի» շահերից: Ըստ այդմ՝ պատրաստակամություն հայտնվել է նման», - ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը: Անկախ ամեն ինչից, թե ինչ հիմնավորումներով է սակագինը բարձրացել՝ էական էլ չէ, բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանի համար Գազպրոմը նախևառաջ քաղաքական լծակ է: Այդպես է եղել միշտ, և Հայաստանն, այս առումով, վստահաբար, բացառություն չէ:Եթե հնարավոր է գազի գործող սակագները նվազեցնել, ինչպես դա պնդում են փորձագետները, ապա դա նույնպես քաղաքական որոշում կարող է լինել: Բայց այսօր կարևոր այլ հարց. Իշխանություն, որը ընդդիմություն եղած տարիներին մշտապես գործող իշխանությանը քննադատել է ռուսական մենաշնորհի, Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չկարողանալու մեջ՝ այսօր փաստացի, նրա գործունեության արդյունքում բարձրացվեց գազի սակագինը: Իհարկե, դա մատուցվում է նորմալ գործընթաց՝ պատճառաբանելով, թե սպառողների վրա դա ազդեցություն չի ունենալու: Բայց հիշենք, թե ինչ եղավ 2013-ին, երբ սակագինը չբարձրացնելու հաշվին պետությունը պարտքեր կուտակեց։ 2013-ին այդ պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց պետության 20 տոկոս բաժնեմասն ու «Հայռուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»։ Հիմա՝ սպառողների համար չթանկանալն՝ ի՞նչ գին է արժենալու Հայաստանի համար... Դարձյալ որոշակի ենթակառուցվածքներ, օբյեկտներ փոխանցվելու են ռուսական կողմին, թե՞ ինչ-ինչ քաղաքական զիջումներ են տեղի ունենալու: Ի դեպ, երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դժվարացել է ասել՝ Հայաստանցի սպառողները մինչև երբ գազի դիմաց կվճարեն գործող սակագնով: Երեկ իշխանական «Իմ քայլը» խմբակցության շուրջ երեք ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը միայն վստահեցրեց, որ գազի գնի բարձրացումը չի կարող պայմանավորվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: «Մենք բանակցությունները շարունակում ենք, որպեսզի երկարաժամկետ լուծումների գանք, և, իհարկե, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում և շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար», ասել է Փաշինյանը: Այսպես, գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունները տարեվերջին ավարտվեցին ոչ Հայաստանի օգտին․ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց մինչև սահման հասնող գազի թանկացման մասին․ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարվող 150 դոլարի փոխարեն հունվարի 1-ից Հայաստանը վճարելու է 165 դոլար: Փաշինյանը միաժամանակ վստահեցրել էր, որ տեսանելի ապագայում սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա, սակայն դժվարանում է պատասխանել՝ տեսանելի ապագան ինչ ժամկետ է ենթադրում: Այսինքն, սակագինն ամեն պահի կարող է բարձրանալ նաև սպառողների համար: Ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանն այսօր գազի սակագնի բարձրացումից հետո էլ այսպիսի երկընտրանքի առջև է կանգնած՝ իսկ թե ինչի՞ դիմաց առայժմ չի բարձրանա գազի սակագինը՝ սպառողների համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am